Շարունակուող կեղծիքնէր Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում

Ասում են դժվարը մեկ անգամ ստելն ու կեղծելն է, հետո այն կեղծարարի համար ընդունելի ձեռագիր է դառնում այն աստիճանի, որ կարծում է, թե դրան բոլորն են սկսել հավատալ:

 Ինչպես արդեն նշել ենք եւ հրապարակումներում, եւ հարցազրույցներում, վերջին երկու տարիներին՝ 2015 թ. կեսերից սկսած մինչեւ 2017 թ. մայիսի-հունիս, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը գործել է ճգնաժամի պայմաններում: Դրա պատճառներից մեկը ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ձգտումն էր ԱՀՀ պետական ողջ համակարգը ամեն գնով ենթարկել իր միանձնյա իշխանությանը, իսկ որպես լծակ այդ նպատակի իրագործման՝ անօրինականությունների ու ապօրինությունների միջոցով համակարգին պարտադրել սահմանադրության ինքնաստեղծ օրինակ:

Այդ թվում, ռազմաքաղաքական նշանակության միջազգային պայմանագրերի եւ պետական սահմանի փոփոխության վավերացման, իրավունքի միանձնյա վերապահումն էր ԱՀՀ նախագահի իրավասությանը՝ մոռանալով, որ նույն իր ինքնաստեղծ սահմանադրության օրինակի 3-րդ հոդվածում հստակ ձեւակերպված է, թե «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Այդ ձգտումներն առավել անզուսպ եւ ցայտուն են արտահայտվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը ստորագրել է ապօրինի հրամանագրեր, հիմնուած ապօրինի – ինքնաստեղծ սահմանադրության օրինակի վրայ (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), կոպտօրէն խախտելով գործող «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքի յօդուածների պահանջները (11.06.2014):

Այդ հրամանագրերն ազդարարում էին մի քանի ապօրինի գործողությունների մասին.

ա/ ԱՀՀ օրինական կերպով հաստատված ու հրամանագրված վարչապետի եւ ԱՀՀ օրինական կառավարության գործունեության ապօրինի դադարեցման,

բ/ ԱՀՀ մի նոր վարչապետի ապօրինի նշանակման, ԱՀՀ մի նոր կառավարության ապօրինի ստեղծման:

Անօրինական այդ գործողությունների վերջակետը դրեց ու դրանք կասեցրեց 2017 թ. հունիսի 11-ին գումարուած Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը, որը որոշեց 2017 թ. յունիսի 11-ից դադարեցնել ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազօրությունները` ԱՀՀ պետական օրէնքների կոպիտ խախտումների եւ իշխանության իւրացման փորձի մեղադրանքներով:

Շատ ժամանակ չի անցել այդ պատմական նստաշրջանից եւ որոշումից, որոնք միտուած էին պաշտպանելու` հայության իրավունքների հետապնդման գործընթացը, նրա շարունակելիությունը, ԱՀՀ պետական համակարգը եւ քաղաքացիներին, նրանց ազատությունն ու անկախությունը, ԱՀՀ պետական համակարգի պաշտօնյաներին, պատգամաւորներին, քաղաքացիներին` ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից:

Սակայն քայլ առ քայլ կրկին շրջանառության մեջ են դրվում նոր ապօրինի ու կեղծ ստորագրություններ, ինչպես օրինակ՝ «ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյան», «ԱՀՀ վարչապետ Գառնիկ Սարգիսյան» եւ այլ…

ԱՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանը ժամանակին խիստ նկատողություն էր ստացել, երբ թույլ է տուել հրապարակային սադրիչ արտայայտութիւններ հայ ավանդական կուսակցութեան հիմնադիրների վերաբերեալ, ԱՀՀ պետական կառույցի ազգային-պետական ռազմավարության հիմնարար դրույթների պահանջներին հակառակ՝ այդ կերպ փորձելով լարուածութիւն ստեղծել ԱՀՀ պետական համակարգի եւ  հայ հասարակական-քաղաքական ուժերի միջեւ:

Ընդ որում, ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանն ու ԱՀՀ նախկին արտգործնախարար Գառնիկ Սարգիսյանը շարունակում են իրենց անօրինական ու սադրիչ գործունեությունը, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մեր քաղաքացիներին ու հայրենակիցներին հիշեցնենք, որ եթե Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) նստաշրջանը դադարեցրել է ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրամյանի լիազորությունները, ապա այդ անունով ԱՀՀ նախագահ այլեւս չի կարող լինել, ինչպես նաեւ Գառնիկ Սարգիսյան անունով ԱՀՀ վարչապետ, այն պարզ պատճառով, որ այդ նշանակումը ապօրինի հրամանագրի արդյունք է, հիմնված ապօրինի ու ինքնաստեղծ սահմանադրության օրինակի վրա, սահմանադրության օրինակ՝ որն ընդունված չէ Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների կողմից, այլ ընդամենը «ստորագրված է» ԱՀՀ նախկին նախագահի կողմից, ինչպես բազմիցս հայտարարել է նա:

Ապօրինություններին ու ոչ իրավաչափ գործընթացին ձգտում են «օրինականության» ու «իրավաչափության» շունչ հաղորդել կրկնությունների միջոցով, առ այն, որ սուտն ու կեղծիքը, եթե շարունակ կրկնես, իրականության տեղ կանցնի: Անշուշտ չի անցնի:

Տեղեկացնենք նաեւ, որ բազմաչարչար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտը միակը չէ, որ ենթարկվում է ապօրինությունների ու կեղծիքների: Այժմ էլ կարծես հերթը հասել է Կիլիկիայի հայերի իրավունքներին, որտեղ տեղեկացվում է Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդի միջոցառման մասին, իսկ որպես բանախոսներ նշվում են՝ ԱՀՀ վարչապետ Գառնիկ Սարգիսյան եւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդի պաշտոնական խոսնակ Վազգեն Սիսլյան:

Արդեն նշեցինք, որ Գառնիկ Սարգիսյան անունով վարչապետ գոյություն չունի:

Ինչ վերաբերում Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդին ու Վազգեն Սիսլյանին, ապա նշենք, որ այստեղ գործ ունենք ազնիվ անուններն ինտրիգների մեջ ներքաշելու գործընթացի հետ, որովհետեւ եթե Վազգեն Սիսլյանը տեղյակ լիներ երեք փաստից.

ա/ այն ապօրինություններից ու անօրինականություններից, որի պատճառով դադարեցվել է Արմենակ Աբրահամյանի լիազորությունները, որպես ԱՀՀ նախագահ,

բ/ որ լիազորությունները դադարեցված նախագահի հրամանագրերը ապօրինի են ու, ըստ այդմ, այդ անունով ԱՀՀ վարչապետ չի կարող լինել,

գ/ եւ որ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդը 2017 թ. հունիսի 21-ին արդեն իսկ հիմնադրվել է, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության /Հայաստան/ պետական կառույցի լիարժեք բաղկացուցիչ մաս, հրապարակվել է հիմնադիր ժողովի որոշումն ու Կիլիկիայի հայերի իրավունքների մասին Հռչակագիրը,

ապա նա այդ ինտրիգների եւ ապօրինի գործունեության մեջ չէր ներքաշվի, դրա բացասական բոլոր հետեւանքները նկատի ունենալով հանդերձ:

Ինչպես Վազգեն Սիսլյանի, այնպես էլ բոլոր հայրենանվեր անձանց ու կառույցների համար բաց են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության /Հայաստան/ պետական համակարգի եւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի դռները՝ եւ մասնակցության, եւ համագործակցության համար: Պարզապես պետք է հեռու մնալ այն ոչ իրավաչափ ու ապօրինի ձեւաչափերից ու գործընթացներից, որոնք լինելով հենց այդպիսին, այսինքն՝ ոչ իրավաչափ եւ ոչ օրինական, չեն կարող ապահովել անձի ու կառույցների անշահախնդիր նվիրումը՝ հանուն ազգի ու հայրենիքի:

Զգուշացումը նրա համար է, որ մեր ազնիվ ու անշահախնդիր հայրենակիցներն ու քաղաքացիների ներուժը ի զուր եւ անօգուտ չվատնվի, որովհետեւ ստի, կեղծիքի ու անօրինականության ճանապարհը իրավունքների պաշտպանության արդյունավետ ճանապարհ չէ, այլ ճիշտ հակառակը:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության /Հայաստան/ Վարչապետ

 02.07.2017 թ.

ԱՀՀ Կառավարության ցավակցագիրը Օքե Դաունի վաԽճանման կապակցությամբ

Տիկին Լաուրա Դաուն Մինասյանին

Խորը վշտով տեղեկացանք շվեդ հայտնի գիտնական և պրոֆեսոր Օքե Դաունի վախճանման մասին։ Օքե Սաունը ներգրավված էր Հայաստանի եւ հայերի հետ կապված հարցերում։ Նա շատ էր գրել Հայերի ու Հայոց Ցեղասպանության մասին։ Շվեդիայի Խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման ու ընդունման համար աշխատանք տանողներից մնեկն էր։

Արեմտյան Հայաստանի Հանրապետության և Հայ Ազգի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Օքե Դաունի ընտանիքի անդամներին ու մերձավորներին Օքե Դաունի վախճանման կապակցությամբ:

Խորին ցավակցությամբ՝

Վրեժ Քոսայան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար 

27072017թ

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Ցավակցագիրը Օքե Դաունի վաԽճանման կապակցությամբ

Տիկին Լաուրա Դաուն Մինասյանին

Խորը վշտով տեղեկացանք շվեդ պրոֆեսոր Օքե Դաունի վախճանման մասին։ Օքե Դաունը մեր Հայ ազգի լավ ու մտերիմ բարեկամն էր։ Նա Շվեդիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման ու ընդունման համար մեծ աշխատանքներ էր տարել։

Հայ Ազգի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Օքե Դաունի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։

 

Սարգիս Գասպարյան

Շվեդիայի Միավորված Հայերի Միության նախագահ,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր

27․07․2017թ

 

Տեսանյութ. Արևմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան առցանց բաց մրցաշար է անցկացրել աշխարհասփյուռ հայ շախմատասերների մասնակցությամբ

Մոտ մեկ ամիս առաջ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովում (Խորհրդարանում) որոշում է կայացվել ստեղծել Շախմատային ֆեդերացիա: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ նախագահ Ռադիկ Խամոյանը՝ շնորհավորելով համայն հայությանը Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Continue reading

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայ – Մամլոյ հաղորդագրութիւն (Շախմատի միջազգային օրուան նուիրուած առաջին առցանց մրցաշարի մասին)

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնն իր զարգացման շրջանակներում աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղութիւններով, այդ թւում եւ մարզական: 2017 թ. յուլիսի 21-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի /Խորհրդարանի/ նախագահութիւնը որոշում ընդունեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայ հիմնելու մասին, որի պատասխանատու նշանակուեց Վահան Բաբախանեանը: Ֆեդերացիայի զարգացման ծրագրային ուղղութիւնների մէջ ընգրկուած են Արեւմտեան Հայաստանը, հայերը, այդ թւում` Արեւմտեան Հայաստանից, Արեւմտեան Հայաստանի բոլոր բարեկամները:

Ֆեյսբուքում ստեղծուած է խումբ, որտեղ մասնակցում են մարդիկ տարբեր քաղաքներից ու երկրներից: Այդ խմբում երեք լեզուներով ընթանում են հարցերի քննարկումներ:

Յունիսի 30-ին ֆեդերացիան որոշում ընդունեց եւ Յուլիսի 15-16-ը կազմակերպեց առցանց մրցաշար` նուիրուած Շախմատի միջազգային օրուան /Յուլիս 20 – Շախմատի միջազգային ֆեդերացիաի հիմնադրման օր/: Մրցաշարի նախապատրաստական աշխատանքներում անցկացուեց 3 փորձնական մրցաշար` շուրջ 40 մասնակիցներով: Որպէս մրցաշարի անցկացման հարթակ ընտրուեց մասայականութիւն վայելող www.Lichess.org կայքը:

Շախմատիստները խաղացին տասնեակ, երբեմն նոյնիսկ հարիւրաւոր պարտիաներ եւ ստացան փաստացի վարկանիշեր: Խաղի որակի եւ վարկանիշի համաձայն ձեւաւորուեցին 2 խումբ: Այդպիսով զուգահեռ ընթացան 2 մրցաշար:

Մրցաշարի կանոնակարգը քննարկուեց եւ իրականացուեց ժամանակացոյցի համաձայն: Առաջին օրը մասնակիցները հաւաքուեցին Երեւանում` Շախմատի տանը նրա ղեկավարութեան թոյլտուութեամբ – դա խորհրդանշական քայլ էր, քանի որ իւրաքանչիւր հայկական շախմատային միաւորում պէտք է սերտօրէն համագործակցի Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայի հետ:

Երկրորդ օրը Երեւանում գտնուող մրցաշարի մասնակիցներից շատերը համախմբուեցին ու շարունակեցին խաղալ «Նոյեան Տապան» Լրատուական գործակալութեան մամլոյ սրահում:

Մրցաշարի մասնակիցները հետեւեալ վայրերից էին. Ռուսաստան (Մոսկուայ, Պետերբուրգ, Ռոստով, Կալինինգրադ, Տուեր, Կ’ազան), Հայաստանի Հանրապետութիւն (Երեւան, Գիւմրի), ԱՄՆ, Շուէդիայ:

Ա մրցաշարի յաղթողներ դարձան.

Ալբերտ Յակոբեան /Մոսկուայ, 76 տարեկան/ – 1-ին տեղ

Ռոբերտ Տօնոյեան /Լանդսկրօնայ, Շուէդիայ, 23 տարեկան/ – 2-րդ տեղ

Ալեքսանդր Խառատեան /Պետերբուրգ, 55 տարեկան/ – 3-րդ տեղ

Բ մրցաշարի յաղթողներ դարձան.

Արմէն Մարտիրոսեան /Երեւան, 19 տարեկան/ – 1-ին տեղ

Հրանտ Կարապետեան /Երեւան, 12 տարեկան/ – 2-րդ տեղ

Սուետլանայ Բաղդասարեան /Մոսկուայ, 73 տարեկան / – 3-րդ տեղ

Յաղթողները ֆեդերացիայից ստացան պատուոգրեր, մասնակիցները` հաւաստագրեր մասնակցութեան վերաբերեալ: Յուլիսի 20-ին տեղի ունեցաւ մրցաշարի փակումը, պատուոգրերի յանձնումը այն մասնակիցներին, ովքեր Երեւանից էին եւ Մամլոյ ասուլիս` մրցաշարի կազմակերպիչների, մասնակիցների եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաների եւ պատգամաւորների մասնակցութեամբ:

Ֆեդերացիայի կանոնագրի նախագիծը հրապարակուած է www.miaban.ru կայքում: Մասնակիցներից շատերը, համամիտ լինելով ֆեդերացիայի նպատակներին ու խնդիրներին` անդամագրուեցին ֆեդերացիային:

2017 թ. աշնանը կ’անցկացուի Արեւմտեան Հայաստանի Շախմատի առաջին առցանց մրցաշարը: Այդ ընթացքում ֆեդերացիան ծրագրում է մեծացնել անդամների քանակը, առաջին հերթին այն շախմատիստների հաշուին, ովքեր արմատներով Արեւմտեան Հայաստանից են, ինչպէս նաեւ սերտ կապեր ու յարաբերութիւններ հաստատել բարեկամ ֆեդերացիաների հետ:

Վահան Բաբախանեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայի Պատասխանատու

 20.07.2017 թ.

 

***

Հ.Գ. – Թէեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) ճանաչումները ստացել է դեռեւս 1920 թուականին, այնուհանդերձ հնարաւորինս սերտ համագործակցելու է շախմատային բոլոր բարեկամ ֆեդերացիաների ու միութիւնների հետ:

Տիգրան Փաշաբէզեան «Արեւմտեան Հայաստանի այսպէս կոչուած «կառավարութիւններու» մասին»

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի 2-րդ ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին 

Ինչպես պարզվում է սովորութային է դառնում ապօրինությունների ուղին բռնելը, իրավական հիմքերին կարեւորություն չտալը եւ մի նոր «կառավարության», ինչպես նաեւ ինքնակոչ «նախագահի» անվան տակ հանդես գալը:

Չենք կարող ուշադրություն չդարձնել այն իրողությանը, որ դրանք հաջորդում են Մերձավոր Արեւելքում նախապատրաստվող ինչ-ինչ ծրագրերի ու գործողությունների, այդ թվում, օրինակ, 2004-ի հուլիսին եւ 2017-ի մայիսին հայտարարված Իրաքի քրդաբնակ շրջաններում հանրաքվե անցկացնելու ծրագրերին: Այնքան էլ կարեւոր չէ, թե մեր պետական համակարգի նախկին մասնակիցները ինչ որ բան հասկացել են, թե՞ ոչ: Կարեւորն այս դեպքում փաստերի արձանագրումն է:

Այդ իմաստով եւս մեկ անգամ անդրադառնանք այս հարցին եւ անցնենք առաջ: Մանավանդ որ, այսպես կոչված, կառավարությունների բազմաքանակ լինելու հարցը՝ անպայման չէ, որ վնասակար է:

 

Արեւմտյան Հայաստանի, այսպես կոչված,  կառավարությունների մասին:

Արեւմտյան Հայաստանի «կառավարությունների» իրողությունը խոսում է այն մասին, որ այդ կառավարություններից կամ ոչ մեկը իրավաչափ (այսինքն՝ լեգիտիմ) չէ, կամ դրանցից մեկն իրավաչափ է, որովհետեւ չի կարող այնպես լինել, որ մեկ կամ ավելի նույնանուն կառույցներ լինեն եւ միաժամանակ համարվեն իրավաչափ:

Ըստ այդմ, քննության առնենք, թե երկու հատկանշական թվականներին՝ 2014 եւ 2017, երբ Մերձավոր Արեւելքում պատրաստվում էին հատուկ գործողություններ, այդ ի՞նչ տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի հետ, որի հետեւանքում «ձեւավորվեցին» եւս երկու, այսպես կոչված, կառավարություններ:

 

ա) Այսպես կոչված, «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա (ինքնահռչակվել է՝ 21.07.2014 թ.):

Սա անօրինականության առաջին գործողությունն է, որն իրականացվել է 2014 թվականի հուլիսի 21-ի, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կայացրած անվստահության որոշման (համաձայն` «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի) (11.06.2014), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրի (03.07.2014) եւ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման (22.07.2014) հիման վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (այժմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն) Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ, կայացրել ապօրինի որոշումներ ու անօրինական նշանակումներ, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակել, որից հետո այդ ամենը փորձել է ներկայացնել, իբրեւ թե՝ իրավական ու իրավաչափ մի գործընթաց:

Հետագայում ստեղծել ու տարածել է ինքնաստեղծ Սահմանադրության օրինակ:

 

բ) Այսպես կոչված, Արեւմտյան Հայաստանի Կառավարություն, (անօրինական կերպով հիմնվել է նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրով՝ 31.05.2017 թ.):

Անօրինականության երկրորդ գործողությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ իրականացվել է 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանը ստորագրել է ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի – ինքնաստեղծ Սահմանադրության օրինակի վրա (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), կոպտորեն խախտելով գործող «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի հոդվածների պահանջները (11.06.2014):

Այստեղից սկիզբ է առնում ոչ իրավաչափ երկրորդ «կառավարության» ձեւավորման փորձը, հիմնված չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա:

2017 թ. մայիսի 9-ից, իր կողմից իրականացված փոփոխություններով, պատրաստել ու տարածել է ինքնաստեղծ Սահմանադրության օրինակ:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

 

գ) Ասվածից զատ, իրականում, մնում է ներկայացնել առաջին ու իրավասու միակ պետական կառույցի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության անցած ճանապարհը, միաժամանակ ներկայացնելով փաստեր նրա իրավաչափության վերաբերյալ (գործում է ստեղծման պահից՝ 04.02.2011 թ., մինչեւ այսօր, վարչապետն է Տիգրան Փաշաբեզյանը):

2011 թ. փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումով սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ձեւավորման գործընթացը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորման առաջին քայլն է սա:

Այնուհետեւ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության (հետագայում ինքնության ու քաղաքացիության) համակարգի ձեւավորման միջոցով ընթացել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի օրենսդրական փաթեթի՝ հռչակագրերի, օրենքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացը, որի տրամաբանական շարունակությունը «Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013):

2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, առաջին անգամ, իրականացրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւավորումը տեղի է ունեցել 2014 թ. հունվարի 18-20-ը:

2014 թ. հունվարի 20ին խորհրդարանը ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը, վարչապետը ձեռնարկել է կառավարության ձեւավորումը:

Այսպես ամբողջացել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորումը, որը 2014 թ. օգոստոսի 10-ից կոչվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան):

2017 թ. հունիսի 11-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը 3-րդ ընթերցմամբ հասատատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը սկզբում դրվելու է համաժողովրդական քննարկման եւ ապա հանրաքվեի:

«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ 9-րդ հոդվածի համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ին գումարված 5-րդ նստաշրջանում ընտրվել է նախագահ, ում առաջարկով, համաձայն սույն օրենքի 44-րդ հոդվածի, խորհրդարանը վերահաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը: 

Բոլոր նրանք, ովքեր փորձում են չտեսնելու տալ եւ կամ «արդարացնել» օրենքից ու օրինականությունից ա) եւ բ) կետերում ներկայացված ապօրինությունները, միգուցե պնդելով, թե՝ «այլ ելք չէր մնացել…», նույնիսկ օրենքն ու օրինականությունը խախտելու գնով, թող հիշեն, որ ամեն ինչ սկսվում Է հենց այդպես եւ հենց դրանից…

Եւ թող հիշեն, որ այդ դեպքում այլեւս իրավունք չունեն տրտնջալու ու բողոքելու այն իրողություններից եւ իրավիճակներից, որոնք պատահել են հայության ազգային ու պետական, հասարակական ու ընկերային կյանքում ու կենսագործունեության մեջ:

2017 թ. հունիսի 11-ը, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի անցկացումն ու որոշումները սովորական երեւույթներ չէին, դրանք մեր մեջ հաստատեցին օրինականությունն ու բարոյականությունը պաշտպանելու մեր պատգամավորների կամքն ու վճռականությունը:

Դրանք միտված էին պաշտպանելու՝

ա) հայության իրավունքների հետապնդման գործընթացը ու նրա շարունակելիությունը,

բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը եւ քաղաքացիներին, նրանց ազատությունն ու անկախությունը,

գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին՝ ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից:

Իրավաչափ է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը եւ այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:

Նրանք գիտեն, որ պարտավոր են արդարացնել գործընկերների՝ պատգամավորների, պաշտոնյաների ու քաղաքացիների վստահությունը, որի ամենակարճ եւ ուղիղ ճանապարհը՝ օրինականության ու իրավունքի սկզբունքներին հավատարիմ լինելն է:

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 17.07.2017 թ.

 ***** 

Ծանոթագրություն

  1. Տես, Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական հանրաքվեն եւ Թուրքիան. պաշտոնական Անկարան մտավախություններ ունի, 23. 06.2017, Armenpress:
  2. Տես, Барзани воскрешает дух Севрского договора, 11 июня 2017, Regnum.