Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էւանսը կարծում է, որ ցեղասպանութիւնը, որը ԻՊ-ն է իրականացրել Մերձաւոր արեւելքի քրիստոնեաների դէմ, շատ նման է Հայոց ցեղասպանութեանը Օսմանեան Թուրքիայում: Այս մասին Էւանսը յայտնել է Կարնեգի հիմնադրամում հայ- ամերիկեան յարաբերութիւնների 25-ամեակին նուիրուած քննարկումների ժամանակ:
«Ցաւօք, ես տեսնում եմ զուգահեռներ: Նախեւառաջ ճակատագրի հեգնանքով այդ իրադարձութիւնները տեղի են ունենում Մերձաւոր արեւելքի նոյն շրջաններումէ,- ասել է Էւանսը:
Դիւանագէտի խօսքով, իրազեկուածութիւնն այն մասին, թէ ինչ է տեղի ունենում` բարձրացել է Վատիկանի ու միւս կազմակերպութիւնների, այդ թւում Ամն-ում հայկական համայնքի ջանքերով: Նրանք բոլորը նշել են, որ քրիստոնեաներն ու եզդիները նորից դառնում են ցեղասպանութեան զոհեր, յայտնում է Horizon Weekly-ն:
Ըստ “Open Doors USA” կազմակերպութեան` ամսական միջինը սպանում են 322 քրիստոնեայի` նրանց հաւատի համար, ոչնչացնում են 214 եկեղեցիներ ու այլ ունեցուածքներ, նաեւ գրանցւում են քրիստոնեաների դէմ բռնութիւնների 772 դէպքեր:
Աղբյուրը` News.am