Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայ – Մամլոյ հաղորդագրութիւն (Շախմատի միջազգային օրուան նուիրուած առաջին առցանց մրցաշարի մասին)

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնն իր զարգացման շրջանակներում աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղութիւններով, այդ թւում եւ մարզական: 2017 թ. յուլիսի 21-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի /Խորհրդարանի/ նախագահութիւնը որոշում ընդունեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայ հիմնելու մասին, որի պատասխանատու նշանակուեց Վահան Բաբախանեանը: Ֆեդերացիայի զարգացման ծրագրային ուղղութիւնների մէջ ընգրկուած են Արեւմտեան Հայաստանը, հայերը, այդ թւում` Արեւմտեան Հայաստանից, Արեւմտեան Հայաստանի բոլոր բարեկամները:

Ֆեյսբուքում ստեղծուած է խումբ, որտեղ մասնակցում են մարդիկ տարբեր քաղաքներից ու երկրներից: Այդ խմբում երեք լեզուներով ընթանում են հարցերի քննարկումներ:

Յունիսի 30-ին ֆեդերացիան որոշում ընդունեց եւ Յուլիսի 15-16-ը կազմակերպեց առցանց մրցաշար` նուիրուած Շախմատի միջազգային օրուան /Յուլիս 20 – Շախմատի միջազգային ֆեդերացիաի հիմնադրման օր/: Մրցաշարի նախապատրաստական աշխատանքներում անցկացուեց 3 փորձնական մրցաշար` շուրջ 40 մասնակիցներով: Որպէս մրցաշարի անցկացման հարթակ ընտրուեց մասայականութիւն վայելող www.Lichess.org կայքը:

Շախմատիստները խաղացին տասնեակ, երբեմն նոյնիսկ հարիւրաւոր պարտիաներ եւ ստացան փաստացի վարկանիշեր: Խաղի որակի եւ վարկանիշի համաձայն ձեւաւորուեցին 2 խումբ: Այդպիսով զուգահեռ ընթացան 2 մրցաշար:

Մրցաշարի կանոնակարգը քննարկուեց եւ իրականացուեց ժամանակացոյցի համաձայն: Առաջին օրը մասնակիցները հաւաքուեցին Երեւանում` Շախմատի տանը նրա ղեկավարութեան թոյլտուութեամբ – դա խորհրդանշական քայլ էր, քանի որ իւրաքանչիւր հայկական շախմատային միաւորում պէտք է սերտօրէն համագործակցի Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայի հետ:

Երկրորդ օրը Երեւանում գտնուող մրցաշարի մասնակիցներից շատերը համախմբուեցին ու շարունակեցին խաղալ «Նոյեան Տապան» Լրատուական գործակալութեան մամլոյ սրահում:

Մրցաշարի մասնակիցները հետեւեալ վայրերից էին. Ռուսաստան (Մոսկուայ, Պետերբուրգ, Ռոստով, Կալինինգրադ, Տուեր, Կ’ազան), Հայաստանի Հանրապետութիւն (Երեւան, Գիւմրի), ԱՄՆ, Շուէդիայ:

Ա մրցաշարի յաղթողներ դարձան.

Ալբերտ Յակոբեան /Մոսկուայ, 76 տարեկան/ – 1-ին տեղ

Ռոբերտ Տօնոյեան /Լանդսկրօնայ, Շուէդիայ, 23 տարեկան/ – 2-րդ տեղ

Ալեքսանդր Խառատեան /Պետերբուրգ, 55 տարեկան/ – 3-րդ տեղ

Բ մրցաշարի յաղթողներ դարձան.

Արմէն Մարտիրոսեան /Երեւան, 19 տարեկան/ – 1-ին տեղ

Հրանտ Կարապետեան /Երեւան, 12 տարեկան/ – 2-րդ տեղ

Սուետլանայ Բաղդասարեան /Մոսկուայ, 73 տարեկան / – 3-րդ տեղ

Յաղթողները ֆեդերացիայից ստացան պատուոգրեր, մասնակիցները` հաւաստագրեր մասնակցութեան վերաբերեալ: Յուլիսի 20-ին տեղի ունեցաւ մրցաշարի փակումը, պատուոգրերի յանձնումը այն մասնակիցներին, ովքեր Երեւանից էին եւ Մամլոյ ասուլիս` մրցաշարի կազմակերպիչների, մասնակիցների եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաների եւ պատգամաւորների մասնակցութեամբ:

Ֆեդերացիայի կանոնագրի նախագիծը հրապարակուած է www.miaban.ru կայքում: Մասնակիցներից շատերը, համամիտ լինելով ֆեդերացիայի նպատակներին ու խնդիրներին` անդամագրուեցին ֆեդերացիային:

2017 թ. աշնանը կ’անցկացուի Արեւմտեան Հայաստանի Շախմատի առաջին առցանց մրցաշարը: Այդ ընթացքում ֆեդերացիան ծրագրում է մեծացնել անդամների քանակը, առաջին հերթին այն շախմատիստների հաշուին, ովքեր արմատներով Արեւմտեան Հայաստանից են, ինչպէս նաեւ սերտ կապեր ու յարաբերութիւններ հաստատել բարեկամ ֆեդերացիաների հետ:

Վահան Բաբախանեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Շախմատային ֆեդերացիայի Պատասխանատու

 20.07.2017 թ.

 

***

Հ.Գ. – Թէեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) ճանաչումները ստացել է դեռեւս 1920 թուականին, այնուհանդերձ հնարաւորինս սերտ համագործակցելու է շախմատային բոլոր բարեկամ ֆեդերացիաների ու միութիւնների հետ:

Leave a Reply

Your email address will not be published.

20 + ten =