Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան 07.06.2017-ի №12 նիստի որոշման համաձայն` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը տեղի կ’ունենայ յունիսի 11-12-ը Երեւանում:
Խորհրդարանի 5-րդ նստաշրջանն անցկացուելու է հետեւեալ օրակարգով.
- Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում ստեղծուած իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերեալ:
- Որոշում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 3-րդ ընթերցման եւ Սահմանադրութեան ընդունման յետագայ ընթացակարգի վերաբերեալ:
- 4-րդ նստաշրջանից յետոյ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կողմից ընդունուած որոշումների հաստատում:
- Այլ հարցեր:
Վերոյիշեալ հարցերի շուրջ քննարկում, զեկոյցնէր եւ որոշումների ընդունում:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
08.06.2017 թ.