Շահան Նաթալի (1884-1983թթ). Հայ Ազգը Ոչ Միայն Խօսքով, Այլ Մանաւանդ Գործով Պէտք Է Տիրանայ Ապրելու Իր Իրաւունքին

Շահան Նաթալի (1884-1983թթ) – «Նեմեսիս» գործողության կնքահայր:

Շահան Նաթալի (Յակոբ Տէր Յակոբեան) ծնուել է 1884թ. Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգի Հիւսէյնիկ գիւղում: Որբացել է սուլթանական Թուրքիայում իրականացուած հայկական կոտորածների ժամանակ: Continue reading

Շուշաննա Սիմոնյանի մայրիկի՝ Ծաղիկ Վլադիմիրի Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում ու ցավակցում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Վոլգոգրադի և Մոսկվայի հայ համայնքի ակտիվ գործիչ, տաղանդավոր բժիշկ – անոթային վիրաբույժ  Շուշաննա Սիմոնյանին՝ նրա սիրելի մայրիկի Ծաղիկ Հովհաննիսյանի հանկարծակի մահվան կապակցությամբ։ Continue reading

Մեկ տարի անց. The National Interest. «Ինչու Թուրքիան եւ Ադրբեջանը միջանցք չեն ստանա Հայաստանի միջով»

Մեկ տարի է անցել այն պահից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան հրադադարի շուրջ, որը վերջ դրեց Ադրբեջանի եւ Արցախի միջեւ 44-օրյա պատերազմին։ Համաձայնագիրը նաեւ թույլ տվեց Ռուսաստանին երկու կողմերի միջեւ որպես խաղաղապահ տեղակայել մոտ 2000 զինծառայող եւ նախատեսել է ռազմագերիների ու այլ պատանդների փոխանակում։ Այս մասին “The National Interest“-ի իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը։

«Վերջին կետում ասվում էր. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը պատասխանատու է տրանսպորտային կապերի վերահսկման համար»:

Սակայն վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու կարեւոր հարցում փորձել են փոխել այս դրույթի սահմանումը։ Նախ՝ սա մեկնաբանում են որպես միջանցքի տրամադրում, որը կիսելու է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Երկրորդ, նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին առաջին նախադասությունը: Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է եւ անօրինական։

Ի սկզբանե թուրքերի եւ Կենտրոնական Ասիայի շրջանում լավատեսություն կար, որ Նախիջեւանի ճանապարհային երթեւեկությունը, որը Հայաստանի Զանգեզուրի միջանցքով բաժանված է Ադրբեջանի մնացած հատվածից, կարող է վերածնել արեւելյան Թուրքիայի մեռնող տնտեսությունը եւ ընդլայնել առեւտուրն ու զբոսաշրջությունը Կենտրոնական Ասիայում: Ալիեւի ամբարտավան ագրեսիվությունը շուտով վերացրեց այդ հնարավորությունը։ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզում է Հայաստանը, թե ոչ»,- այս տարվա սկզբին ասել է նա Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատեց Ադրբեջանի հավատարմությունը դիվանագիտությանը եւ հրաժարվեց ռազմական ուժից ընդամենը երկու օր անց Ալիեւի սպառնալիքից՝ ցույց տալով կամ Պետդեպարտամենտի ոչ կոմպետենտ լինելը, կամ Բլինքենի կողմից Ազատության աջակցության օրենքի միտումնավոր խախտումը:

Սակայն Թուրքիան աջակցեց Ալիեւի պարծենկոտությանը։ Թուրքիայի պաշտոնական պետական հեռուստաալիքը Իոսիֆ Ստալինին է մեղադրել Զանգեզուրը Հայաստանին «փոխանցելու» մեջ, որը, ըստ հեռուստաալիքի, նախկինում «ադրբեջանական» է եղել։ Այստեղ զավեշտն, իհարկե, այն է, որ Ստալինը նույն կերպ Ադրբեջանին է հանձնել Հայաստանի պատմական տարածքը` Լեռնային Ղարաբաղը: Զանգեզուրի նկատմամբ պահանջներ ներկայացնելով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները խաթարում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիեւի հավակնությունների օրինականությունը։ Թուրքական հաջորդ հոդվածում ասվում էր. «Զանգեզուրի միջանցքը ամենակարեւոր կետն էր հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի», չնայած այն հանգամանքին, որ հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր ոչ թե միջանցք, այլ տրանսպորտային հաղորդակցություն:

Էրդողանը այս հարցին ավելի հմտորեն է մոտեցել, քան նրա ադրբեջանցի գործընկերը։ Նա ասել է, որ Հայաստանի թուրքական շրջափակումը դադարեցնելու հարցի քննարկման համար Հայաստանի ղեկավարի հետ ցանկացած հանդիպում առաջին հերթին պահանջում է Ադրբեջանի պահանջների կատարում։ «Աստված տա, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացմամբ»,- սեպտեմբերին ասել է Էրդողանը։

Երբ հոկտեմբերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանեց, որ Հայաստանի ճանապարհները կարող են բացվել Ադրբեջանի եւ Թուրքիայի տեղաշարժի համար, թեեւ հայկական վերահսկողության ներքո եւ առանց ինքնիշխանությունը կորցնելու, Ալիեւը կրկին թույլ տվեց իր հաղթարշավայնությանն ու էքսպանսիոնիզմին ձախողել պրագմատիկ լուծումը: Ելույթ ունենալով Էրդողանի հետ համատեղ ասուլիսում՝ Ալիեւն ասել է. «Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրականացման համար… ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու համար»:

Ե՛ւ նախագահ Ջո Բայդենը, ե՛ւ Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն չկա։ Սա ցավալի է, քանի որ իրական հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ամերիկյան շահերը առաջ տանելու համար: Պետքարտուղարության ոչ պաշտոնական թուրքական լոբբիի եւ ադրբեջանական խավիարային դիվանագիտության շահառուների շրջանում տարածված կրկներգն այն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ավելի լավ դաշնակիցն է, քան Հայաստանը՝ Մոսկվայի եւ Թեհրանի հետ Երեւանի կապերի պատճառով: Բացի սրանից, փաստորեն, վերջին տարիներին երկրաչափական աճ են գրանցել Ադրբեջանի կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Եթե Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ, ապա լավագույն միջոցը կլիներ ճնշում գործադրել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու համար, որպեսզի նվազեցներ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից։ Թուրքիան պետք է բացի իր սահմանները Հայաստանի հետ առեւտրի համար, ինչպես նաեւ՝ Ադրբեջանը։ Մինչ Թուրքիան հուսով է, որ իր բեռնատարները կարող են անցնել Զանգեզուրով անցնել Հայաստան, հայկական մեքենաները նույնպես պետք է կարողանան Երեւանից Ստամբուլ մեկնել։ Եթե թուրքերը հույս ունեն Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ առեւտուր իրականացնել մինչեւ Չինաստանի հետ սահմանը, ապա Արցախի հայերը պետք է օգտվեն նույն անխոչընդոտ առեւտրից Թուրքիայով մինչեւ Ֆրանսիա կամ Միացյալ Թագավորություն։

Ալիեւը ծաղրում էր 907-րդ հոդվածով բացառությունը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին օգնել ավտոկրատ նավթագազային պետությանը: Ժամանակն է հետ կանչել բացառությունը, քանի դեռ ադրբեջանցի դիկտատորը չի ապացուցել իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը` բացելով Ադրբեջանի սահմանները Հայաստանի հետ առեւտրի համար: Նմանապես, եթե Բլինքենն իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, նա պետք է հետ կանչի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին եւ հանձնարարի նրան վերադառնալ Անկարա միայն այն ժամանակ, երբ կարողանա այնտեղ մեկնել Հայաստանի մայրաքաղաքից»:

News.am

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու մասին

Հաշվի առնելով հայ ժողովրդի նկատմամբ արդեն 130 տարի շարունակվող Ցեղասպանությունը, մասնավորապես, 2020 թվականին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած 44-օրյա ագրեսիան ու պատերազմը, Ցեղասպանությունը շարունակելու ահաբեկությունը, Continue reading

Մեկ տարի անց. Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի անարդարացի եռակողմ հայտարարության անվավերության եւ հայ ժողովրդի համար նոր ագրեսիայի սպառնալիքները կանխելու խնդիրների մասին (Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը)

 

 

 

 

 

(Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը)

2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի է անցել, եւ արդեն կարելի է գնահատել, ավելի հստակ վերլուծություն անել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մեր հատուկ Հայտարարության բոլոր դրույթները հաստատվել են։

Միանշանակ համարում ենք հրադադարը՝ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտը, Թուրքիայի եւ Continue reading

Մեկ տարի անց. VIDEO – «ՀԱԲ»-ի նախագահ գնդապետ Արամ Թորգոմյանը (ԱՐԱՄՈ). «Փաշինյանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի ի վնաս մեր երկրի, այլապես թույլ չենք տա փախչել»

«Նոյյան Տապան» լրատվական գործակալություն. «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմա-հայրենասիրական ՀԿ-ի նախագահ գնդապետ Արամ Թորգոմյանը (ԱՐԱՄՈ)։

Հարցազրույց «Քննարկում» հաղորդաշարի վարող Մարի Պետրոսյանի հետ։

ԱՐԱՄՈ. «Փաշինյանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի ի վնաս մեր երկրի, այլապես թույլ չենք տա փախչել. գնդապետ» Continue reading

Մեկ տարի անց. Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունն՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ պայմանավորվածությունների տարելիցի մասին

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի, ԱՀ նախագահ Ի.Գ. Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ընդունման մեկ տարին։ Continue reading

Մեկ տարի անց. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «ԼՂ Հակամարտության համապարփակ լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Continue reading

Մեկ տարի անց. Արցախի ԱԳՆ հայտարարությունը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել.

«Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Continue reading

Սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ. Գևորգ Դանիելյան

Կան հարցեր, որոնց մասին լռել չի լինում, թեպետ՝ արդեն դադարել եմ անգամ Երկրի անվտանգության հարցերով քնարկումներին այս ձևաչափով մասնակցելուց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ շատերն են տեղյակ, բայց լրացուցիչ անգամ ընդգծեմ, որ սահմանագծման համար քարտեզներ Continue reading