Մեծ հայրենական պատերազմի վետերանները պատվո երթ են կատարում «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքական վերնախավը «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Մեծ հաղթանակի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին
Category: Տեսանյութեր
Հայկական դիվիզիաները Մեծ հայրենական պատերազմում՝ Կովկաս, Ստալինգրադ, հաղթական քոչարի Ռեյխսթագի պատերի տակ (տեսանյութ եւ Ֆոտո)
Հայրենական մեծ պատերազմին մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայաստանից, Սփյուռքից ու ԽՍՀՄ հանրապետություններից։ Ձեւավորվել է մի քանի հայկական դիվիզիաներ, նաեւ դիվիզիաներ, որոնց հիմքը հայերն էին կազմում։ Դիվիզիաները ակտիվ մասնակցություն են ունեցել գերմանաֆաշիստական նվաճողների դեմ պայքարին, ոմանք հասել են մինչեւ Եվրոպա ու Բերլին։
«Ազգային Խայտարակության փաստաթուղթ». Ուկրաինայի ԱԳՆ-ն հորդորել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել:
Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետմարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոխնախարարի նամակը։
VIDEO – Իսրայելում առաջին անգամ կառուցվել է Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձան
Իսրայելում պատմության մեջ առաջին անգամ Պետախ Տիկվայի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ կառուցված Հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերին նվիրված հուշարձանն այս օրերի ընթացքում յուրօրինակ ուխտատեղի դարձավ երկրի հայերի համար: Ոչ միայն ապրիլի 24-ին, այլև այս օրերին, չնայած որ երկիրը դեռ
VIDEO – «Պանթուրքիզմի գաղափարախոսության ձեւավորումը եւ դրա հետեւանքները․․․». Տիգրան Փաշաբեզյան
2020 թ Ապրիլի 24-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, ով պատասխանեց «Նոյյան Տապան» Լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն, հեղինակային ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանի բարձրացրած հարցերին։ Քննարկման թեման էր` «Պանթուրքիզմի գաղափարախոսության ձեւավորումը եւ դրա հետեւանքները․․․»:
VIDEO – Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը
Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։ Մինչեւ այսօր դատապարտված չէ
Միացեք մեզ, եւ ցույց տանք մեր հայության ուժն ու միասնականությունը
Մենք ստիպված ենք մնալ տանը այս Ապրիլի 24-ին, բայց մենք միանում ենք առցանց քայլարշավին – https://april24.hyeid.org/hy/home … Մենք Արդարություն ենք պահանջում 1894-1923 թ.թ. Թուրքիայի կողմից իրականացված 1,5 միլիոն Հայոց ցեղասպանության համար
Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Սերգեյ Լավրովին. անհնար են զիջումներ Արցախի անվտանգության հաշվին
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել է, որ բանակցային սեղանին առկա է փուլային կարգավորման եւ տարածքների հարցի քննարկման մասին փաստաթուղթ: