Հայկական դիվիզիաները Մեծ հայրենական պատերազմում՝ Կովկաս, Ստալինգրադ, հաղթական քոչարի Ռեյխսթագի պատերի տակ (տեսանյութ եւ Ֆոտո)

Հայրենական մեծ պատերազմին մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայաստանից, Սփյուռքից ու ԽՍՀՄ հանրապետություններից։ Ձեւավորվել է մի քանի հայկական դիվիզիաներ, նաեւ դիվիզիաներ, որոնց հիմքը հայերն էին կազմում։ Դիվիզիաները ակտիվ մասնակցություն են ունեցել գերմանաֆաշիստական նվաճողների դեմ պայքարին, ոմանք հասել են մինչեւ Եվրոպա ու Բերլին։ ՀՄՊ-ում հայերի սխրանքները արտացոլված են ՀՀ ՊՆ Ռազմա-պատմական թանգարանի մեծ ցուցահանդեսում։ Դրա մասին ընթերցողներին պատմում է թանգարանի տնօրենի ընդհանուր հարցերով տեղակալ Լիլիա Արուշանյանը։

Հայկական դիվիզիաներից «ամենաավագը»՝ 76-րդ հրաձգային դիվիզիան, Հայկական ԽՍՀ-ում ձեւավորվել է 1920-ի դեկտեմբերին։ Հենց այդ դիվիզիայի կամզում են իրենց առաջին քայլերն արել մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը։ Դիվիզիան ավելի քան 50 գեներալների «դարբնոցն» է դարձել։ Դիվիզիայի առաջին հրամանատար էր նշանակվել ցարական բանակի նախկին գնդապետ Անդրեյ Մելիք- Շահնազարյանը։ Թանգարանում պահպանվել է նրա միակ դիմանկարը։ Դիվիզիան անցել է շատ հագեցած մարտական ուղի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, որի ժամանակ պահել է ռազմավարական կարեւոր կետ Կլեցկայա կայարանը։ Դիվիզիայի հենց այդ մասերն են միացել գեներալ Ռոդիմցեւի մասերի հետ ու այդ վայրում տեղադրվել է մեմորիալ՝ տանկի տեսքով։ Հետագայում դիվիզիան մասնակցել է նաեւ Կուրսկի ճակատամարտին։ Ստալինգրադյան ու Կուրսկի ճակատամարտերն ամենավճռորոշներից են եղել ՀՄՊ-ում։ Հետագայում դիվիզիան հասել է Վիտեբսկ ու Պոլոցկ։ Վիտեբսկի ու Պոլոցկի ազատագրման պատվին դիվիզիայի մասերը կոչվել են Պոլոցկյան։ Դիվիզիան ավարտել է իր մարտական ուղին Մերձբալթիկայում, Շաուլյայում։ Այն ազատագրել է մոտ հազար բնակավայրեր, ոչնչացրել ավելի քան 50 հազար, գերեվարել մոտ 15 հազար թշնամական զինվորների ու սպաների։ Դիվիզիայի մարտիկները պագրեւատրվել են շքանշաններով ու մեդալներով, նրանցից 25-ին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում։

Թանգարանի էկսպոզիցիայում ԽՍՀՄ հերոսի՝ Ստալինգրադյան ճակատամարտի մասնակից, մեխանիզացված 60-րդ բրիգադի հրամանատար Ասքանազ Կարապետյանի կիտելն է, Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցների վկայականը, Ստալինգրադի պաշտպաններին ուղղված դիմումը ու «Ոչ մի քայլ դեպի ետ» հանրահայտ թիվ 227 հրամանը։ ԽՍՀՄ հերոսի՝ ազատագրված Կիեւի առաջին պարեկ Սարգիս Մարտիրոսյանի դիմանկարը։ Պատերազմի մասնակիցների անձնական իրերը՝ ծխախոտատուփեր, զինվորական ամաններ,  արշավային հավաքածու՝ գդալ- պատառաքաղ, սափրվելու պարագաներ, կողմնացույցեր, դեղերը պահելու համար տուփ , որը բուժքրոջն էր պատկանում։ Յուրաքանչյուր իր ունի իր պատմությունը։

89-րդ Թամանյանական դիվիզիան՝ հայկական ամենահայտնի դիվիզիաներից մեկը։ Այն ստեղծվել է 1941-ին, ու 1942-ին արդեն մասնակցել է մարտական գործողություններին։ Անցել է մարտական ուղին Կովկասից մինչեւ Բերլին։ Միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրավմանը։

Պահպանվել են վավերագրական կադրեր, թե ինչպես են հայ զինվորները հաղթական քոչարի պարում Ռեյխսթագի պատերի մոտ։ Թանգարանի էքսպոզիցիայում հանրահայտ հրամանատար, գեներալ մայոր Նվեր Սաֆարյանի կիտելն է։ ԽՍՀՄ հերոս, գեներալ մայոր Աշոտ Ամատունու՝ Ստալինինգրադյան ճակատամարտի ու Բերլինի գրոհի մասնակցի , հետագայում թանգարանի տնօրենի դիմանկարները։

Դիվիզիան մասնակցել Թաման թերակղզու ազատագրմանը, ինչի համար էլ ստացել է իր անվանումը։ 9 զինվոր ու սպա արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչմանը։ Դիվիզիան ազատագրել է ավելի քան 900 բնակավայր, այդ թվում 30 քաղաք։ Ավելի քան 17 հազար զինվորներ են պարգեւատրվել շքանշաններով ու մեդալներով։

390-րդ հրաձգային դիվիզիան ստեղծվել է 1941-ին Վրաստանի տարածքում։ Մասնակցել է Կերչ- Ֆեոդոսիայի գործողությանը, Կերչի համար արյունահեղ մարտերին։ Ցավոք ֆաշիստներին հաջողվել է գրավել Կերչը ու շատ զինվորներ, այդ թվում հայեր, զոհվել են։ Լիլիա Արուշանյանի նախապապն ու եղբայրը անհետ կորել են Կերչում։ Դիվիզիայի միավորումներից մեկը հետ է մղել տանկային դիվիզիաների 22 գրոհներ ։Կերչից հետո դիվիզիան լուծարվել է ու նրանք, ում հաջողվել է ողջ մնալ, միացել են Սեւաստոպոլի պաշտպանների շարքերին։

Առանձին ստենդ նվիրված է հայ օդաչուներին։ Ստենդի վրա Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի դիմանկարն է։ Նա ծնունդով Շուշիից է։ Նրան կոչում էին «Բալթիայի բազե»։ Ավիացիայի հայտնի մարշալ Արմենակ Խանֆերյանցը (Սերգեյ Խուդյակով)։ Ծնունդով Արցախի Հադրութի շրջանից։ Միակը, ում ԽՍՀՄ մարշալի կոչումը շնորհվել է պատերազմի տարիներին (1944-ին՝ ընդամենը 42 տարեկանում)։ Ցավոք մարշալի ճակատագիրը տխուր ավարտ է ունեցել ու պատերազմից հետո նրան զրպարտել են, կալանավորել ու գնդակահարել։ Նրան հուղարկավորել են Դոնի գերեզմանոցում՝ ընդհանուր գերեզմանափոսում։ Ստալինի մահից հետո նրա կոչումները ու պարգեւները վերականգնվել են։ Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի հայտնի լուսանկարում, Յալթայի համաժողովում, Արմենակ Խանֆերյանցը Ստալինի ետեւում է կանգնած։ Ստենդի վրա հայտնի կոնստրուկտոր, ԽՍՀՄ ու սոցիալական աշխատանքի հերոս Արտեմ Միկոյանի, ԽՍՀՄ հերոս Ռաֆայել Կապրելյանի, Լազար Չապչապովի, ԽՍՀՄ հերոս, Ստալինինգրադյան ճակատամարտի մասնակից Սերգեյ Բուրնազյանի դիմանկարներն են։ Ստենդերից մեկը նվիրված է Միկոյանների ընտանիքին։ Որդիները՝ Վլադիմիրն ու Ալեքսեյը, օդաչուներ են եղել։ Կրտսեր որդին 19 տարեկանում զոհվել է Ստալինգրադյան ճակատամարտում։

409-րդ հրաձգային դիվիզիան ձեւավորվել է 1941-ի օգոստոսին ու դեկտեմբերին արդեն տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս։ Դիվիզիան մասնակցել է բազմաթիվ բնակավայրերի ազատագրման մարտերին, անցել ավելի քան 11 հազար կիլոմետր։ Դիվիզիան հայտնի է նրանով, որ ազատագրել է չորս եվրոպական մայրաքաղաքներ՝ Վիեննան, Բուխարեստը, Բուդապեշտը, Պրահան։ Ստենդերի վրա ներկայացված են դիվիզիայի մասնակիցների լուսանկարներն ու անձնական իրերը։

Միակ դիվիզիան, որը անմիջական մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին, 261-րդ դիվիզիան, որը կենտրոնացած է եղել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությանը ու պատրաստում էր քայլերթային ջոկատներ։

Առանձին ներկայացված է ԽՍՀՄ հերոսների, գեներալների դիմանկարների պատկերասրահը։

Ստենդ, որը նվիրված է Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը պատերազմի տարիներին։ Եկեղեցին հավաքում էր նվիրատվություններ, գործելով հիմնականում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Նվիրատվություններ ստացվում էին թե Հայաստանից , թե արտասահմանից։ Հավաքված գումարներով կառուցվել են երկու տանկային շարասյուներ։ Առաջինը կոչվում էր «Գեներալ Բաղրամյան», երկրորդը՝ «Սասունցի Դավիթ»՝ հայկական հանրահայտ էպոսի պատվին։

Ստենդ՝ նվիրված Լենինգրադի պաշտպաններին։ Քաղաքի պաշտպանությանը մասնակցել է ավելի քան 50 հազար հայ։ Լալայան քույրերը, երկուսն էլ բժշկուհիներ։ Սոֆիա Լալայանը զոհվել է ռմբակոծության ժամանակ։ Ռուզաննա Լալայանը պատերազմից հետո վերադարձել է Հայաստան ու երկար տարիներ դասավանդել բժշկական ինստիտուտում։ Մշակութային ժառանգության պահպանման գործում զգալի ավանդ է ունեցել նաեւ Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին, որի ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ անգին ցուցանմուշներ։

Շրջափակման տարիների 125 գրամանոց հացի կտոր

Հազարավոր հայեր են մասնակցել պարտիզանական շարժմանը Եվրոպայում ու ռազմական գործողություններին՝ Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում։ Նրանց առանձին ստենդեր են նվիրվել։

Աղազարյաննների ընտանիքը՝ Մեծ Բրիտանիայից։ Լեւոն, Ջեկ եղբայրները ու նրանց քույրը՝ Նոելը ծառայել են բրիտանական բանակում։ Նոելը ֆրանսիական բանակում։ Լեւոնը զոհվել է։ Անգլիայի թագուհին ընտանիքին հատուկ ավանդի համար նվիրել է թուր, որը հետագայում փոխանցվել է թանգարանին։

Ստենդի մի մասը նվիրված է հայկական առաջին պարտիզանական գնդին, որը ստեղծվել է Ֆրանսիայի տարածքում 1944-ին։ Հիմնականում այն ձեւավորվել էր գերեվարությունից փախածներից ու լեգիոներներից, որոնք միացել էին ֆրանսիական Դիմադրությանն ու պարտիզաններին։ Ի դեպ, հրամանատարի տեղակալը Բարդուխ Պետրոսյանն էր ՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի պապը։

Թանգարանի հենց սրտում է գտնվում Հիշատակի սրահը։ Պատերին Խորհրդային միության հերոսների ու Փառքի շքանշանակիրների անուններն են ու վեց ազգային դիվիզիաների անվանումները։ Հիշողության ութ գրքերում հավաքված են բոլոր զոհվածների ու անհետ կորածների անունները։ Կլոր սրահի կենտրոնում թուր ու վահան է, որոնք խորհրդանշում են պատերազմի ավարտը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

6 + fourteen =