«Ազգային Խայտարակության փաստաթուղթ». Ուկրաինայի ԱԳՆ-ն հորդորել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել:

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետմարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոխնախարարի նամակը։

«Ազատություն»

Նամակում Բոնդարը գրում է, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը։
Դրանում ասվում է նաև, որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։
Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։
Պատգամավոր Վոլոդինան՝ մեկնաբանելով նամակը, «անգրագետ» է անվանել Ուկրաինայի ԱԳՆ որոշ անձանց՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։

Panarmenian.net

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen + 16 =