Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակման համար եւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար:
Category: Նորություններ
Գեներալ. “Ղարաբաղը պետք է ստորագրեր ոչ թե հրադադարի, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին համաձայնագիր”
Ղարաբաղի ժողովուրդը ջանում էր ազատագրվել ագրեսիվ ազգայնական պետությունից՝ ի դեմս Ադրբեջանի եւ փնտրում էր ազատագրման ուղիներ։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, հայկական բանակի հիմնադիրներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով փետրվարի 20-ին նշվող Ղարաբաղյան շարժման 30-ամյակը։
Հայ համայնքը պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնի առանց որևէ միջամտության. Գարո Փայլան
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է:
14.02.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 14-02-2018 թ., Skype-ով Նիստի սկիզբը` ժամը 22-00-ին, (Հայաստան) ժամը 21-00-ին, (Ռուսաստան) ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
2018թ. փետրվարի 11-ին, Երեւանում տոնեցին Բուն Բարեկենդանը (ֆոտո/վիդեո)
Երեւանում Սուրբ Սարգիս եկեղեցուց հանդիսավոր երթով տոնեցին Բուն Բարեկենդանը։ Երթը երաժշտությամբ եւ պարերով սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցուց եւ անցնելով Մաշտոցի պողոտայով, ավարտվեց Ազատության հրապարակում՝ պարերով ու տոնական միջոցառումներով։
VIDEO – Տոնակատարություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ) եւ հայ ազատարար զինվորի մեծարման կապակցությամբ
Տոնակատարություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի Հերոսամարտի, Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-րդ տարեդարձի եւ հայ ազատարար զինվորի մեծարման կապակցությամբ, որը համատեղ ջանքերով կազմակերպել էին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Պաշտպանության հանձնաժողովը եւ Ազատամարտի Վետերանների Միությունը:
Թուրքիան կարող էր մասնակից լինել ռուսական «Սու-25»-ի խոցմանը. աղբյուր
Սիրիայում խոցված ռուսական «Սու-25» ինքնաթիռի թռիչքի ցածր բարձրությունը կարող էր կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիան խոստացել էր «անվտանգության երաշխիք տալ այս տարածքում», հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրը: Հենց Անկարան է վերահսկում Իդլիբի դեէսկալացման գոտին:
Մոդեստ Կոլերով. “Թուրքիան թաղեց ցյուրիխյան արձանագրությունները, Հայաստանը ռիսկի չի դիմում՝ դրանք առոչինչ հայտարարելով. վերլուծաբան”
Թուրքիան փաստացի զոհաբերեց հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Նա նշեց, որ այդ արձանագրությունները Թուրքական քաղաքականության հետևանքով ձախողման մատնվեցին: «Թուրքիան, ըստ էության, թաղեց այդ արձանագրությունները, ուստի Հայաստանի որոշումը՝ առոչինչ հայտարարել դրանք, տրամաբանական է, դա իրերն իրենց անուններով կոչելու հորդոր է»,- ասաց վերլուծաբանը:
Սերդար Քորուջու. “Աֆրինը Հայոց ցեղասպանության գործընթացում”
Հայոց ցեղասպանության ժամանակ Աֆրինը կարևոր դեր է ունեցել այն պատճառով, որ մոտ մեկ դար առաջ այդ շրջանում էին գտնվում Քաթմա ուՌաժո ճամբարները։ Ռայմոնդ Գևորգյանի՝ թուրքերեն թարգմանված ու «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից հրատարակված «Հայոցցեղասպանություն» գրքի համաձայն՝ Ցեղասպանության ընթացքում Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի
Տիգրան Փաշաբեզյան. «Աֆրինում Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ»: Իսկ ի՞նչ իրավունքով են այդ զինված ուժերը այնտեղ
Որոնք էլ լինեն թուրքական կողմի բերած փաստարկերն ու արդարացումները՝ նախկինում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային սահմաններին «Եփրատի վահան», իսկ ներկայումս՝ «Ձիթենու ճյուղ» հորջորջմամբ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողությունների ինքնակոչ նպատակների վերաբերյալ, իբր թե՝ «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի»,