Հայկական արմատներով ամերիկացին ղեկավարում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարությունը

Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի  մշակման համար եւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար:

Նրա հայկական արմատների մասին պատմել է Միքայել Թաթոյանը՝ «Dover International Speedway»-ի տնօրենը եւ «Dover Motorsports»-ի գործադիր տնօրենը, որն ԱՄՆ-ում ունի մի քանի մրցավազքային գոտիներ:

«Armenia Proud»-ի հետ հարցազրույցում Թաթոյանը պատմել է, որ մասնակցում է ԱՄՆ ՌՕՈւ ծրագրում, որի շրջանակներում նրանք քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններն են կարգավորում:

Ծրագրի շրջանակներում ճեպազրույցներից մեկը վարել է Ջեֆրի Հարիգյանը: Թաթոյանը նշել է, որ ճեպազրույցից հետո նա մոտեցել է Հարիգյանին եւ ասել, որ ինքը նույնպես հայ է: «Մենք անմիջապես գրկեցինք իրար, ձեռքերը սեղմեցինք: Սկսեցինք խոսել մեր նախնիների, ընտանիքների, սննդի մասին: Նա հայի արտաքին ունի», – ասել է Թաթոյանը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

15 − four =