Category: ԱՀՀ Նախագահ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ – Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակելու մասին – 11.01.2018 թ.

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր  № 03/2018  11 հունվար 2018 թ.  Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան միավորման հրամանատար նշանակելու մասին Հիմնվելով՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի,

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

Գաղտնիք չէ, որ հատկապես 2017 թվականի հունիսի 11-ին գումարված Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ընդունած որոշումներից հետո թեւակոխում ենք Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլ: Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում հաջողվեց ընդունել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ մշտապես պաշտպանելու են պետական համակարգը, այդ թվում՝ համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին անօրինական հրամանագրերից …

Continue reading

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Ռադիկ Խամոյան. «Մերձավոր Արեւելքում արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրը, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու համագործակցության չորրորդ բաղադրիչ»: Ելույթ

Մերձավոր Արեւելքում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն վաղուց արդեն էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կենսագործունեությունից: Այդ իմաստով՝ նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները, նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ազգային – պետական ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, Խորհրդարանի 6-րդ նստաշրջանում

  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ազգային – պետական ներքին քաղաքականության մեջ կարեւորում ենք՝ ա/ համակարգի իրավաչափության խնդիրը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի կողմից ընդունված օրենքների սկզբունքներին ու նորմերին հավատարիմ գործունեությունը, բ/ համակարգի թեւերի՝ նախագահություն, կառավարություն, խորհրդարան, իրավաչափ ու արդյունավետ համագործակցությունը:

Continue reading

2017 թ. օգոստոսի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների հիշատակին (Ֆոտոհաղորդագրություն)

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների հիշատակի օրը՝ 2017 թ. օգոստոսի 7-ին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի եւ Փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլյանի գլխավորությամբ, իրենց ընտանիքների անդամների հետ միասին, այցելեցին Երեւանի Եռաբլուր Զինվորական Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի …

Continue reading

Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության Մեծարգո Նախագահ Բակո Սահակյանին  Մեծարգո Նախագահ  Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ:  Համոզված ենք, որ նույն իմաստությամբ ու նվիրումով շարունակելու եք Ձեր նվիրական գործունեությունը ի շահ՝ Արցախի Հանրապետության ու ժողովրդի իրավունքների պաշտպանության. ազատության, անվտանգության ու բարգավաճման:  Հայտնում ենք Ձեզ մեր անվերապահ աջակցությունը բացառապես բոլոր հարցերում ու նախաձեռնություններում ի շահ՝ հայկական …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանի ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ պարտքս եմ համարում հանդես գալ ազգային – պետական ռազմավարության տեսակետից կարեւոր երեք հարցադրումների նկատմամբ վերաբերմունքով եւ դիրքորոշումով: Դրանք են՝ -Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացի մասին: -Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին: -Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների մասին:   Սահմանադրության ընդունման ու հաստատման գործընթացի մասին: Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից …

Continue reading

ԱՀՀ Նախագահի № 2 (11.06.2017 թ.) Հրամանագիրը Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագիրը  Թիվ 2, 11.06.2017 թ. ( Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին) «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ 44-րդ հոդվածի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ի 5-րդ նստաշրջանի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Ռադիկ Խամոյանը

2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը: Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ` Ռադիկ Խամոյան – (11.06.2017թ – մինչեւ օրս)

Ռադիկ Խամոյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ  է ընտրվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում՝ 11 հունիսի 2017 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր  Ընտրվել է 2015 թ. դեկտեմբերի 27-ին կոպտացիայի միջոցով՝ թափուր տեղերը լրացնելու նպատակով անցկացված լրացուցիչ ընտրությունների ընթացքում: Լիազորությունները հաստատվել են Խորհրդարանի առաջին գումարման երրորդ նստաշրջանում 27.12.2015 թ Արեւմտյան Հայաստանի Ազգային …

Continue reading