Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցված են

2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում ընդունվել է որոշում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունված Սահմանադրություն դեռեւս չունի եւ նա առաջնորդվում է՝ Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքով,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը խախտել է վերոնշյալ օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքը» բաժնի հետեւյալ հոդվածների դրույթներն ու պահանջները.

Հոդված 36) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է:

Հոդված 37) Արեւմտյան Հայաստանի նախագահը՝ պետության գլուխն է` Արեւմտյան Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ նա միջոցներ է ձեռք առնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման, պետական իշխանության մարմինների միջեւ գործառույթների ներդաշնակ համադրման եւ համագործակցության:

Հոդված 44) Արեւմտյան Հայաստանի նախագահը`

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ նշանակում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի մասին,

-Արեւմտյան Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակում ու ազատում է պաշտոնից Արեւմտյան Հայաստանի վարչապետի օգնականներին եւ նախարարներին,

         Հոդված 52) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը Արեւմտյան Հայաստանի նախագահին առաջարկում է Արեւմտյան Հայաստանի կառավարության փոխվարչապետի պաշտոնի թեկնածուներին եւ Արեւմտյան Հայաստանի նախարարներին՝ նախապես տեղյակ պահելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կարծիքները:

Որտեղ նշված է նաեւ,

Հոդված 14) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւյալ դեպքերում.

-այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը իր գործունեությամբ կամ անգործությամբ վնաս է հասցնում Արեւմտյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներին: Սույն հոդվածի կետը վերաբերում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին:

Հակընդդեմ վերը մեջբերված հոդվածների դրույթների ու պահանջների՝

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը շուրջ երկու տարի է ինչ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգին ուժով պարտադրում է 2016-ի մայիսի 9-ին իր միանձյա ստորագրությամբ, իբրեւ թե իր կողմից հաստատում ստացած Սահմանադրության իր տարբերակը,

-որն ի տարբերություն վերը նշված գործող օրենքի դրույթի ու պահանջի, ոչ թե նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման օրինակ է:

Արձանագրենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:

Դրանով իսկ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հայտ է ներկայացնում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման, որոնք Սահմանադրության իր պարտադրած օրինակում հետեւյալ ձեւերով են արտահայտված. 

Հոդված 161

4-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան Նախագահը կրնայ.

-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,

-ազատել վարչապետին: 

5-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ կառավարութեան նիստերը կը հրաւիրէ եւ կը վարէ Հանրապետութեան Նախագահը, կամ անոր յանձնարարութեամբ՝ վարչապետը: Կառավարութեան որոշումները կը ստորագրէ վարչապետը, կը վաւերացնէ՝ Հանրապետութեան Նախագահը: 

Յօդուած 107.

Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի:

Մնում էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հիշեր նաեւ, իր իսկ ձեռքով ստորագրված եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգին պարտադրված Սահմանադրության օրինակի 3-րդ հոդվածի 3-րդ կետում պատահաբար պահպանված ու նշված է նաեւ, որ

3) Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմէ յանցագործութիւն է:

Այսօր արդեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման առաջին քայլերն արված են, դրանք են՝ Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի ու կառավարության պաշտոնանկության հրամանագիր, հիմնված ապօրինի ու անօրինական Սահմանադրության ապօրինի հոդվածի վրա:

Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացված փաստերը՝ 

Որոշեց՝
  1. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից գործող օրենսդրության գիտակցաբար ու կոպիտ խախտումները, որոնք կատարվել են, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի 36-րդ, 37-րդ, 44-րդ հոդվածները:
  2. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Սահմանադրության միանձնյա օրինակի ընդունման եւ դրա պարտադրման գործողությունները, ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իշխանության օրինական մարմիններին:
  3. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ինքնաստեղծ Սահմանադրության միանձնյա իր օրինակի ընդունման, հաստատման եւ տարածման գործողությունները:
  4. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից պետական իշխանությունը յուրացնելու փորձը:
  5. Անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանին Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի օրենքները խախտելու համար:
  6. Ելնելով վերոնշյալներից՝ 2017 թ. հունիսի 11-ից դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունները:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 11.06.2017 թ.

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 − 6 =