Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Ռադիկ Խամոյանը

2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցված են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեզադրանքներով:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

Դիանա Գրիգորյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

11.06.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 + 15 =