Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միություն
Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ Continue reading
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միություն
Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ Continue reading
(Ստորեւ ներկայացված դիմումը 2018 թվականի Նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին ուղարկված դիմումնագրի կրճատված ու համառոտագրված տարբերակն է)
Միավորված Ազգերի Կազմակերպությանը
Դ Ի Մ Ո Ւ Մ
Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ
Նկատի առնելով, որ
Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ Continue reading
Մեր խորը ցավակցություններն ենք հայտնում Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հայ մարդու ու մարզիկի, ով բազմաթիվ բարձրունքներ նվաճեց միջազգային մրցասպարեզներում՝ ի փառս հայ ժողովրդի ու Հայաստանի, Continue reading
Հարգելի Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներ, հարազատներ,
Յուրի Վարդանյանի անժամանակ կորուստ, հավատք, նվիրում, աշխատանք, նպատակասլացություն, հայրենասիրություն, մի խոսքով ազգիս պարծանք: Continue reading
Միավորված Ազգերի Կազմակերպությանը
Դ Ի Մ Ո Ւ Մ
Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ
Նկատի առնելով, որ
Ըստ 1918 թ. հոկտեմբերի 30–ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի փաստաթղթի 16–րդ հոդվածի նախատեսվում էր. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը… Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից», եւ
ըստ նույն փաստաթղթի 24–րդ հոդվածի՝ «Հայկական վիլայեթներից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»:
Նկատի առնելով, որ
– ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն՝ թուրքական զինված ուժերը պարտավոր էին 1920 թ. նոյեմբերի 22-ից հետո դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթներից:
– Իրավար վճռով որոշված տարածքների հարցը Սեւրի խաղաղության դաշնագրի 89-րդ հոդվածում ձեւակերպված է այսպես. «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:
– «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին» 2011 թ. մարտի 29-ին ընդունված որոշման համաձայն՝ ինչը նշանակում է, որ թուրքական զինված ուժերը իրավունք չունեն գտնվել նվազագույնը Վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված այդ տարածքներում:
Ինչպես նաեւ նկատի առնելով հարցի նախապատմությունը, երբ
Հայկական Հարցի սկզբնավորումից՝ 1878–ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակավին չի հանգել, սակայն նույն այդ գործընթացի արդյունքում ձեւավորվել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ hայ–թուրքական հարաբերությունների խաղաղ, քաղաքակիրթ, արդյունավետ եւ վերջնական կարգավորման իրավական–քաղաքական պատկառելի փաթեթ:
Նկատի առնելով, որ
Ինչ էլ լինեն թուրքական կողմի բերած փաստարկերն ու արդարացումները՝ նախկինում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային սահմաններին «Եփրատի վահան», ներկայումս՝ «Ձիթենու ճյուղ» հորջորջմամբ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողությունների ինքնակոչ նպատակների վերաբերյալ, իբր թե՝ «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի», կամ էլ իբր՝ «անվտանգության գոտու ստեղծման» նույնքան կեղծ արդարացմամբ, այդ թվում՝ նույնպիսի հորինված մի պատճառաբանությամբ ներխուժումը Իրաքի Հանրապետության հյուսիսային տարածքներ, ներխուժումը Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքներ, Կիպրոսի Հանրապետության մասնատումը, երկրի հյուսիսային տարածքների բռնազավթումը եւ այնտեղ անօրինական Կիպրոսի Հյուսիսային Հանրապետության հաստատումը, միեւնույնն է, մի բան հստակ է. իրականացվել է բացահայտ կամային-քաղաքական որոշում՝ ներխուժում սուվերեն երկրների տարածք: Հետեւությունը միակն է. Թուրքիայի Հանրապետության զինված ուժերն այդ տարածքներում իրավունք չունեին եւ այժմ էլ իրավունք չունեն գտնվելու…:
Հետեւաբար ժամանակը հասունացել է
ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը հրավիրել Թուրքիայի Հանրապետության լիովին հակաիրավական եւ անօրինական այն բոլոր քայլերի վրա, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը
ա) շուրջ 98 տարի բռնազավթված են պահում Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկիան,
բ) այդ նույն բռնազավթված տարածքներից նոր եւ առավել վտանգավոր ագրեսիայի սպառնալիքներ են ստեղծում Մեծ Մերձավոր Արեւելքի ու Եւրոպայի ժողովուրդների ու պետությունների համար:
Ինչպես նաեւ հաշվի առնելով, որ
Համաձայն հետեւյալ իրավական փաստաթղթերի՝
– Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
– Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
– Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
– Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
– ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:
Հիմք ընդունելով՝
Հիմնվելով,
– Արեւմտյան Հայաստանի 1-ին գումարման Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Որոշման, 16.12.2013 թ., եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Որոշման, 14.09. 2018 թ.,
Նկատի առնելով, որ՝
Նկատի առնելով, որ՝
Նկատի առնելով,
-Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ դիմումը, 25 մայիս 2018 թ.:
-Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:
Դիմում ենք Ձեզ հետեւյալ առաջարկությամբ.
Իրավական – քաղաքական գործընթաց սկսել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու նպատակով,
հիմք ընդունելով ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ»,
այդ թվում` հաշվի առնելով «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» 29 մարտ 2011 թ. որոշումը:
Սույն դիմումի մասին որոշումը՝
Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ,
ընդունված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում, 28-ը սեպտեմբեր 2018 թ.:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
20 նոյեմբեր 2018 թ.
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ՝
ուղղված Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած պետություններին
Իրավամբ, Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած, Եւրոպայի ու Մերձավոր Արեւելքի ժողովուրդներն ու պետությունները կարող են հանդիսավոր կերպով նշել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Continue reading
1) Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ մի խումբ պատգամավորների լիազորությունների դադարեցման եւ թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների (կոոպտացիայի) միջոցով նոր պատգամավորների լիազորությունների հաստատման մասին:
Որոշեցին՝ Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի, Հոդված 14-ի՝
ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝
բ) Հաստատել լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր պատգամավորական տեղերում հետեւյալ նոր պատգամավորների մանդատներն եւ լիազորությունները. Թորգոմյան Արամ, Բաղդասարյան Մարիա, Պետրոսյան Քրիստինե, Մադոյան Հրազդան, Գասպարյան Մարտիկ, Գյուլոյան Արմեն, Աշոտյան Աշոտ:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 17, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
2) Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին:
Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Փոլատիդիս Էդուարդոսին:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 17, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
3) Լսեցին՝ Հայկական Հարցի լուծման եւ Հայերի իրավունքների պաշտպանության աշխատանքների այս նոր հանգրվանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ազգային – պետական հայեցակարգի ու ռազմավարության մասին:
(Զեկուցող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյան)
Որոշեցին՝
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 17, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Դիանա Գրիգորյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար
6 նոյեմբեր, 2018 թ.
Աներեւակայելի բարձրունքներ նվաճած անկրկնելի մարզիկի, բայց եւ պարկեշտ ու համեստ քաղաքացու, ում մարզական նվաճումները, Continue reading
Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա երեքշաբթի, 06-11-2018 թ., նիստերի դահլիջում եւ Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 17–30-ին, (Հայաստան)
ժամը 16–30-ին, (Ռուսաստան)
ժամը 15–30-ին, (ֆրանսիա)