ԱՀՀ Մամլո հաղորդագրությունը Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան Մամլո հաղորդագրությունը

 Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ» իրավական-քաղաքական գործընթաց սկսելու առաջարկով դիմել է ՄԱԿ:

Նշյալ դիմումնագիրը 2018 թ. նոյեմբեր ամսին ուղարկվել է ՄԱԿ:

Հիշեցնենք, որ սույն դիմումնագիրը թվով երրորդն է, նախապես 2018 թ: մայիսին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) որոշում էր կայացրել եւ դիմել էր ՄԱԿ՝ անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:

Ստորեւ ներկայացված դիմումը 2018 թվականի նոյեմբերին ՄԱԿ ուղարկված դիմումնագրի կրճատված ու համառոտագրված տարբերակն է:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Լրատվական Ծառայություն

22 նոյեմբեր 2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − one =