Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ծրագրում է կիրակի օրը նախարարների կաբինետին առաջարկել բանաձև՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին, Continue reading
Իսրայելի արտգործնախարարը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի կառավարությանը
Անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյան` «Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան»
«Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը որքան հեռու է եղել իր ցանկալի արդյունքից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունը (Կուսակցության նախագահ` անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյան Continue reading
ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
Միացյալ Նահանգները չորեքշաբթի հրապարակել է հանգստյան օրերին Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ընթերցել է 14 կետից բաղկացած փաստաթուղթը, որում շարադրված են դրույթներ Հորմուզի նեղուցի բացման, Իրանի դեմ առանձին Continue reading
Նիկոլ Փաշինյանի երկրորդ անընդունելի և սադրիչ հայտարարությունը. «…Ընտրությունները կեղծվել են և հանրապետության հրապարակները դատա՞րկ են։ …Ում ձայնը կեղծված է, ասում եմ՝ դուրս եկեք հրապարակներ»։
Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը ընկնի իր դինամիկայի մեջ։ Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում։ Արդեն հայտնի է, որ Continue reading
Նիկոլ Փաշինյանի անընդունելի և սադրիչ հայտարարությունը. «…Ովքեր համաձայն չեն մեր կուրսի հետ, ես կոչ եմ անում ձեզ` դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք երկրում և փոխեք կառավարությունը»
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն մեր կուրսի հետ, ես կոչ եմ անում ձեզ՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք երկրում և փոխեք կառավարությունը, որովհետև այլապես այս գործընթացը կանգնեցնելն անհնար է։ Հունիսի 17-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով Continue reading
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պիղծ-երեսպաշտ ընթացքով ու էությամբ խունտա դարձած «դեմոկրատների» մասին
Հայոց պատմությամբ չափես, թե անվանափոխված Հայաստանի՝ երեկ հայտարարված պաշտոնական «թվերը»՝ ե՛ւ իրենց արտացոլած բովանդակությամբ, ե՛ւ խորքային ընթացակարգով, առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Continue reading
Իշխավարամետ և արևմտամետ ՀԿ-ի ղեկավար՝ Առանձին տեղամասերի վերաքվեարկությունը հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել»
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադարձել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի տարածած այսօրվա մեկնաբանությանը, որով նա հիմնավորում էր, թե ինչու ԿԸՀ–ն վերաքվեարկություն չի նշանակել այն Continue reading
Ցինիկ և խաբուսիկ դեմագոգիան: ԿԸՀ-ի հայտարարությունը. Ինչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվելու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ Այս մասին ասված է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի տարածած հայտարարության մեջ։ Continue reading
ԿԸՀ–ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ–ն չի հավաքել 4 տոկոս
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 14–ին հայտարարեց խորհրդարանական հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։
Այս արդյունքներում ինտրիգն այն է, թե արդյոք ԲՀԿ–ն ուժը անցնում է խորհրդարան, թե ոչ։ Նշենք, որ ԲՀԿ–ի ձայները վերահաշվարկի արդյունքում ավելացել էին 147–ով, սակայն քանի որ 3 տեղամասերի արդյունքներ Continue reading
6 կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին ԿԸՀ–ի դիմաց
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժ համատեղ հայտարարություն է տարածել։
«Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և Continue reading






