The National Interest. Ինչպես Բայդենը կարող է նպաստել իսկական խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ 44-օրյա պատերազմից հետո, որի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերը եւ ջիհադիստ վարձկանները ձեւավորեցին մարտադաշտը հօգուտ Ադրբեջանի, ավելի քան 4000 հայ սպանվեց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շրջանցելով Արեւմուտքը, նոյեմբերի 9-ին միջնորդությամբ պայմանավորվեց հրադադար հաստատման մասին, որը պահանջում էր նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, գրում է The National Interest-ը։ Continue reading

Ռուս փորձագետ․ Կովկասի տարածաշրջանին ապագայում մեծ իրադարձություններ են սպասվում: Փաշինյանը լիովին հրաժարվել է ղարաբաղյան օպերացիայից եւ անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար։

2021 թվականի կարեւոր իրադարձություններից է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների  իրականացման սկիզբը, որն արմատապես փոխել է իրավիճակը տարածաշրջանում այն ​​առումով, որ դրան մասնակցում էր նաեւ Թուրքիան։ Անկարան հանդես է եկել որպես իրադարձությունների զարգացման հովանավոր։ Այս մասին դեկտեմբերի 29-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Continue reading

Ուղերձ (կոչ) աշխարհի ժողովուրդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայ ժողովրդի համախմբման մասին՝ հանուն ինքնապահպանման եւ համաժողովրդական ինքնապաշտպանության. Հայրենիքի վերադարձի օրը (Հայրենապաշտության օր, Պահանջատիրության օր)

ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ մասնակիցների ու համահեղինակների Ուղերձը (կոչը)

«Մշակութային ցեղասպանություն», «Լեռնահայաստան», «1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրման հարյուրամյակը եւ դրանց չեղյալ հայտարարման խնդիրը» (հայերեն, ռուսերեն, անգլերեն), եւ Ա.Մարուքյանի, Մ.Գասպարյանի, Ա.Աստոյանի եւ Ա.Ոսկանյանի համահեղինակած «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանություն եւ գործիքակազմ» կոլեկտիվ մենագրության, Continue reading

Իշխանությունը չունի սփյուռքի մանդատը, որ բանակցություններ վարի Թուրքիայի հետ. «Ազատագրական շարժման» անդամ Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանը ձգտում է ստորագրել սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթը Հայաստանի հետ, որպեսզի լինի միջազգային փաստաթուղթ, որով Նախիջեւանը եւ Արցախը կճանաչվեն Ադրբեջանի տարածք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազատագրական շարժման» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը: Continue reading

Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» և Հայաստանի Ժողովրդային Շարժում կազմակերպությունների համատեղ կոչը Հայաստանին սպառնացող մարտահրավերի կապակցությամբ

ՀԱՅԵ՜Ր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵ՜Ր:
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Այդ վտանգը մահացու է: Այսօր արդեն սա մերկապարանոց հայտարարություն չէ ՝ մեր հայրենիքը և մեր պետությունը կորցնելու վտանգը առավել քան առարկայական է: Ն. Փաշինյանի նախօրեի ելույթը, որ բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն կրկնում էր թուրք-ադրբեջանական Continue reading

Այս իշխանությունը դրանից հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլեւս իմ հետ կապ չունի, եւ գցելու է ռուսների գրպանը. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիան չունենալն է. չեն ստորագրում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ ասում են՝ դելիմիտացիայի այլընտրանք, ուղղակի այդ պրոցեսին չգնալն է, որովհետեւ դու չափազանց թույլ վիճակում ես։ Դու հիմնավորելու հազար  հնարավորություն ունես, դիվանագիտական հարաբերություններ չունես, Continue reading

Մեր վրդովմունքն ենք հայտնում ՀՀ վարչապետի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ. Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին: Քվեարկությանը ներկա են եղել Արցախի ԱԺ 33 պատգամավորներից 28ը, եւ բոլորը կողմ են քվեարկել:

Հայտարարությունում ասվում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, Continue reading

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պատասխանը Փաշինյանին. “Միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից”

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Continue reading

Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը, արժանապատվությո՞ւնն էլ է գողացել. ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյա

Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Ո՞ւր է Արցախի ձայնը

Այն, որ Արցախի նախագահ նշանակված պատերազմի Continue reading

Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայան. “Արցախը չի փոխել իր ապագայի տեսլականը եւ ինքը կորոշի այն”

Դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի շարք տեսակետներ եւ պնդումներ, որոնք բազմաթիվ հարցեր առաջացրեցին հասարակության, քաղաքական գործիչների եւ քաղաքագետների շրջանում։ NEWS.am -ի թղթակիցը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանին։

Փոխվե՞լ է արդյոք Արցախի վերաբերմունքն իր ապագայի նկատմամբ։ Continue reading