Մեծահարգ պարոն Փաշինյան Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում որպես համաժողովրդական թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Հայտնում ենք անձնապես մեր եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր կառույցների անվերապահ աջակցությունը ազգային-պետական ռազմավարական նշանակության Ձեր բոլոր գալիք ձեռնարկներում՝ ի փառս Հայաստանի եւ համայն հայության:
Category: Նորություններ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ՌԴ նախագահն իր նամակում հույս է հայտնել, որ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական ու
Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:
Վլադիմիր Պուտինը ստանձնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (տեսանյութ)
Երեկ իր երդմնակալության արարողության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի հայտարարություն է արել. «Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 1-ին չկարողացավ ընտրել վարչապետ
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 1-ին, «Ելք»-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ չկա: «Որոշումը չի ընդունվել: Մենք ձեզ հետ
Հայության հանդուրժողականությունը պետք չէ շփոթել հնազանդության հետ (2018-ի շարժման մասին)
Հայությունը ավելի քան հիսուն տարի հանդուրժեց իր իրավունքների անտեսումը, կեղծիքն ու սուտը, համամարդկային խղճի ու բարոյականության տասնամյակների բռնաբարումն ու լլկումը, մինչեւ որ վերջապես Գուրգեն Յանիկյանն ու նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) քանդեցին ստի, կեղծիքի ու անբարոյականության բոլոր տեսակի պատնեշները:
Video: Հայ-ռուսական հարաբերություններն իրապես զարգանալու են. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլեւ այդ հարաբերությունները իրապես զարգանալու են։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ »Այսօր շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ։ Մեր հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝
Եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը (1988-ի շարժման եւ 2018-ի շարժման մասին)
Եթե Գուրգեն Յանիկյանը եւ նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) բազում հաջողություններ արձանագրելուց զատ, ազատագրեցին սփյուռքի հայությանը տասնամյակների կարծրատիպերից ու կաղապարված մտածողությունից, եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը (1988-1994 թթ.), ապա 2018-ի համազգային համախմբումն ու շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը (2016 թ. ապրիլ, 2018 թ. ապրիլ):
Արմեն Սարգսյան․ «Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ, մենք ապրում ենք Նոր Հայաստանում»
Հայաստանի Հանրապետության նախագահն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր առավոտյան կատարել է հետեւյալ գրառումը. Սիրելի հայրենակից, Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական