Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ՌԴ նախագահն իր նամակում հույս է հայտնել, որ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը», – ասված է Պուտինի ուղերձում։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Tert.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one + 1 =