ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել` արձագանքելով Թուրքիայի Հանրապետության նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված սադրիչ և թշնամական հայտարարություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով:
Category: Նորություններ
«The Jerusalem Post». Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի արձագանքից վախենալու պատճառ չկա
Հոլոքոստի եւ «Իսլամական պետության» հանցագործություններից առաջ տեղի ունեցավ հայերի կոտորածը: Այս մասին ասվում է «The Jerusalem Post»-ի հոդվածում, որի հեղինակները երկրի կառավարությանը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հոդվածում ասվում է Օսմանյան կայսրությունում հայերի սիստեմատիկ կերպով սպանությունների
Տեսակետ. Հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որն էլ խոչընդոտեց ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. Ռուբեն Սաֆրաստյան
Պատահական չէ, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդի Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Սենատի` Թրամփին մտերիմ սենատորներից մեկը` հանրապետական Լինդսի Գրեմը, որն էլ Սենատում վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:
ԿԵՑՑԵ !!! ԱՄՆ սենատորը կոչ է անում անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման օգտին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՈԹ! Էրդողանի հետ հանդիպումից հետո ամերիկացի սենատորն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հռոմի Պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանությանը
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել
ԱՄՆ-ն ցանկանում է Եփրատի արեւելյան ափին քվազիպետություն ստեղծել. Լավրով
ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայում տարածք առանձնացնել Անդրեփրատում եւ այնտեղ ստեղծել առանձին քվազիպետություն, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փարիզյան երկրորդ Խաղաղության համաժողովում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նրանք Եփրատի արեւելյան ափին ամեն ինչ անում են այն նպատակով, որ ստեղծեն քվազիպետական կառույց եւ Ծոցի երկրներին խնդրում են այնտեղ մեծ ներդրումներ անել, որ Սիրիական դեմոկրատական ուժերի, քրդերի՝
Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը
Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղեւորվելու ճանապարհին,
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով. Սիրիական բանակը պետք է հնարավորինս արագ գրավի երկրի տարածքը
Ռուսաստանը պնդելու է, որ սիրիական կառավարական բանակը հնարավորինս արագ գրավի երկրի ամբողջ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք պնդելու ենք, որ սիրիական բանակը հնարավորինս արագ գրավի իր պետության ամբողջ տարածքը:
Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել` երիտթուրքերի կողմից ծրագրված եւ իրականացված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին
Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում` Փոլհայմում, հուշարձան են տեղադրել` 1915-1923 թթ., Օսմանյան կայսրությունում իրականացված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին։