Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես հենց նոր հանդիպեցի (Թուրքիայի նախագահ- խմբ.) Էրդողանի եւ (ԱՄՆ- խմբ.) նախագահ Թրամփի հետ եւ խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- ասել է Գրեմը Սենատի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ։ Գրեմը, որը համարվում է Թրամփի մերձավոր դաշնակիցը, հայտարարել է, որ սենատորները «չպետք է ոչ գունազարդեն, ոչ էլ նորից գրեն պատմությունը», ավելացնելով, որ դեմ է բանաձևին «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»: