Եթե չմիանան նոր ուժեր, չառաջարկվի լիդերի թեկնածու, շարժումը մտնելու է փակուղի. ԱԱԾ պահետսազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հերթական հանդիպում, որի ընթացքում գնահատվել են ՀԿ ակտիվի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, կանխատեսվել հնարավոր զարգացումները:

Միությունից հայտնում են, որ նշվել է, որ եթե շարժմանը չմիանան նոր ուժեր և դեմքեր, չառաջարկվի լիդերի թեկնածություն, ինչպես նաև Continue reading

Եթե 1991թ․ Արցախի հարցը հանրաքվեով լուծված էր, 30 տարվա պայքարը ինչի՞ մասին էր. սա հիմարություն է․ Աշոտյանը՝ Փաշինյանին

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է ինչ–որ դետալ վերցնել իրավիճակից, ուռճացնել որպես սենսացիա և փորձել համոզել, թե ինքը մեղավոր չէ, մեղավոր են նախկին իշխանությունները, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներին համաձայնելով այդ ժամանակվա իշխանությունները Continue reading

Վահան Բաբախանյանի 60-ամյա Հոբելյանը. Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ 2022 թ. մայիսի 26-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի փոխնախագահ, «Խաչմերուկ» հասարակական կազմակերպության ղեկավար, ռուս-հայկական Continue reading

Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջելու են, որ խաղաղապահները դուրս գան, հիմնավորելով, թե կա խաղաղության պայմանագիր. Արտակ Զաքարյան

Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճի՝ մանիպուլատիվ, պոպուլիստական եւ անհիմն վտանգավոր հայտարարությունների  շարքերը՝ այս անգամ փորձելով «սվաղել» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Continue reading

«Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռ․ Քոչարյանի գրասենյակի համակարգողի արձագանքը Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, Yerevan.Today-ի  խնդրանքով մեկնաբանել է այսօր ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը,   թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։ Continue reading

«Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշինյանն արեց խոստացած «սենսացիոն բացահայտումը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

«Այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝  տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր Continue reading

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական եւ քաղաքական իրողությունները, այլեւ կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին  ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում Continue reading

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների Հայտարարությունը

Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:

Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս Continue reading

Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով պետական ​​հանձնաժողով ստեղծելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով պետական ​​հանձնաժողով ստեղծելու մասին։

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։

«Հանձնաժողովի անդամներն են՝ Continue reading

Ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, հայտնի է կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և Continue reading