Շուրջ 30 տարի է ինչ արեւմուտքի կողմից գործողության մեջ է դրված «Մեծ Մերձավոր Արեւելք» քաղաքական ծրագիրը: Դրա վերաբերյալ հրապարակումները, քարտեզներն ու հոդվածները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այն մասին, որ ծրագրի իրականացման հետեւանքում, տարածաշրջանում գոյություն ունեցող պետությունների մասնատման հեռանկարում, առաջանալու են ազգային, կրոնական, պետական նոր միավորումներ: Ըստ այդմ, բնականաբար, շատ է խոսվում տարածաշրջանի բնիկների, ազգային …
Category: Նորություններ
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թվականի այցերին նվիրված հատուկ փոստային նամականիշներ են լույս տեսել: Նամականիշների շարքում տեղ են զբաղեցրել Հռոմի պապի Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ նամականիշները: Հայաստան կատարած այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է: Վատիկանի …
Արամ Սաֆարյան. «Արդիական մարտահրավերները ժամանակակից հայաստանյան հասարակության համար» (տեսագրություն)
Նոյեմբերի 27-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի մամլո ասուլիսը։ Թեման՝ ««Եւրասիական եւ Եւրոպական ինտեգրացիոն վեկտորների համատեղում»․ արդիական մարտահրավերներ ժամանակակից հայաստանյան հասարակության համար»։ Noyan Tapan
ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի տարեդարձի կապակցությամբ
2017 թ. նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 97-րդ ամյակը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»: Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են 1920 …
Էռնեստ Գրիգորյան. «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ»: (Փիլիսոփայության միջազգային օրվա` 2017 թ նոյեմբերի 16-ի, կապակցությամբ.)
Փիլիսոփայության դերը կարելի է նույնացնել ընտանիքի նկատմամբ հոգատարությամբ վերաբերվող հոր դերի հետ: Մեծ Հոր խիստ հսկողության տակ են աճում ու զարգանում մշակույթը և հասարակությունը, արմատախիլ են արվում մոլախոտերն ու մակաբույծները: Հենց այսպիսի փիլիսոփայությունն է կյանքին հաղորդում հոգևորը, իմաստավորում է գործերն ու արարքները: Իսկ դա նշանակում է,որ այսպես է ստեղծվում իրական եւ գործնական կյանքը: Առանց փիլիսոփայական …
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Արմեն Տեր-Սարգսյան. «Մերձավոր Արեւելքի հայության անվտանգության հարցերը արդի արտաքին մարտահրավերների ենթատեքստում»: Ելույթ
Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում օրեցօր զարգացող նոր իրողությունները հուշում են դրանց համապատասխան անվտանգության հայեցակարգ ունենալու անհրաժեշտության մասին: Գաղտնիք չէ, վերջին տասնամյակներում Մերձավոր Արեւելքի հայ համայնքները կենսագործում են դժվարին ու վտանգավոր պայմաններում: Այդ իմաստով՝ նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է, …
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Տիգրան Փաշաբեզյան. «Ազգ-բանակ». հավաքական ներուժի մոդելի զարգացման հնարավորության մասին՝ Արտերկրում եւ Մերձավոր Արեւելքի հայերի անվտանգության հարցերում»: Ելույթ
Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում հայության ու Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության բաղադրիչի բարձրացման հարցերի գործնական իրականացումը դարձել է հրամայական եւ օրախնդիր: Ազգային պետական ներուժի գնահատման տեսակից այլեւս չենք կարող անտեսել կամ չնկատել՝ Մերձավոր Արեւելքի ու հարակից տարածքների հայ համայնքների, Արեւմտյան Հայաստանի հայերի ներուժը: Ուստի՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում …
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Ռադիկ Խամոյան. «Մերձավոր Արեւելքում արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրը, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու համագործակցության չորրորդ բաղադրիչ»: Ելույթ
Մերձավոր Արեւելքում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն վաղուց արդեն էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կենսագործունեությունից: Այդ իմաստով՝ նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները, նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ …
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Արմենակ Հարմանդայան. «Պաշտպանության հարցերում հայության հաւաքական ներուժի կազմակերպման խնդիրների վերաբերյալ»: Ելույթ
Համաժողովին կուզէինք փոխանցել այն գաղափարը, որ երկար ժամանակ երազած էինք… զանազան երկիրներու մէջ համայնքներու բաժնուած Հայը ուր որ ալ ըլլայ պէտք է միաւորուի, հաւաքական մեր իղձերու իրականացման աշխատանքներուն շուրջ, ինքնակազմակերպելու եւ մանաւանդ զինուորական պատրաստութէամբ զբաղուելու, կառաջարկենք անտէրկրի հայերուն օժտել ռազմական գործի նախնական գիտելիքներով, որ ան պէտք է կազմակերպուի ոչ միայն գաղափարական բաղադրիչներով, այլեւ պետական, իրաւական …
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և նախարարությունը գործում են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ
Ինչպես միասեռականների պաշտպան կազմակերպությունները և Եվրամիությունը ՀՀ արդարադատության նախարարը և նախարարությունը դիտավորությա՞մբ են գործում հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ, թե՞ առանց դիտավորության, գիտակցելո՞վ են գործում, թե՞ առանց գիտակցելու` սա խնդրի երկրորդ կողմն է և այս դեպքում, թերևս, ոչ այնքան էական, քանի որ արդյունքը, հետևանքը, բոլոր դեպքերում նույնն է լինելու: Արդարադատության նախարարությունը, …