Category: Նորություններ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի շնորհավորանքը Հայության 2018 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Արեւմտյան Հայաստանի կրթության նախարարութունը շնորհավորում է ձեզ՝ աշխարով մեկ սփրված մեր հայրենակիցներին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթելով, որ 2018 թվականը բոլորիս համար դառնա խաղաղության, հաջողության և նոր ձեռքբերում ների տարին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ Վրեժ Քոսայան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար 01.01.2018 թ.
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով …
Տիգրան Փաշաբեզյան. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին»
«Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ–ում եւ ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված». Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի եւ փաստարկների նվազագույն փաթեթ), «Տիգրան Մեծ» հրտ., Երեւան, 2008, էջ 6: Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը …
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 29 տարին
29 տարի առաջ 1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանում տեղի է ունեցել Սպիտակի կործանարար երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեի ընթացքում գետնին հավասարեցրեց հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժը եղել է 10 բալ: Ցնցումները զգալի են եղել նաեւ Երեւանում ու Թբիլիսիում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ, 19 …