Արձակագիր Սամվել Մհերյանի «Այբ Քե» գրքի եւ «Տունդարձի Ճամփան» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը Սանկտ Պետերբուրգում

Հունվարի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Հյուսիս-Արեւմտյան շրջանի առաջնորդ Տեր Պողոս աբեղա Վարդանյանի օրհնությամբ, եւ Հայաստանի Հանրապետության Սփյուրքի նախարարության եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ Սբ. Եկատերինա եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «ԱՅԲ-ՔԷ» հոգեւոր բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը եւ «Տունդարձի Ճամփան»  ֆիլմի դիտումը:

Միջոցառման սկզբին Տեր Պողոս աբեղա Վարդանյանը վողջույնի խոսքով դիմեց Սամվել Մհերյանին` մաղթելով նրան` Աստծո օրհնությամբ ստեղծագործական նորանոր վերելքներ: Հետո հեղինակը հյուրերին ներկայացրեց իր ժողովածուն, որն արտահայտում է քրիստոնյա մարդու հուզերն ու մտորումները, որոնք ուղղւած են Արարիչ Աստուծուն որպես ապաշխարության եւ փառաբանության խոնարհ աղոթականչեր…

Այնուհետեւ, ֆիլմի դիտումից հետո ներկաները փոխանակեցին կարծիքներով եւ հեղինակին ուղեցին հարցեր Արեւմտյան Հայաստանում ապրող հայերի մասին:

«Տունդարձի Ճամփան» ֆիլմը ներկայացնում է արմատներով մի խնուսցու նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով պատմական բնօրրանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Սանկտ Պետերբուրգ

28.01.2018 թ.

«Խնուս» մշակութային հիմնադրամ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nineteen − sixteen =