Յունուարի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Հիւսիս-արեւմտեան շրջանի առաջնորդ Տէր Պողոս աբեղայ Վարդանեանի օրհնութեամբ, եւ Հայաստանի Հանրապետութեան Սփիւրքի նախարարութեան եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցութեամբ Սբ. Եկատէրինայ եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրէն Սամվել Մհերեանի «ԱՅԲ-ՔԷ» հոգեւոր բանաստեղծութիւնների ժողովածուի շնորհանդէսը եւ «Տունդարձի Ճամփան» ֆիլմի դիտումը:
Միջոցառման սկզբին Տէր Պողոս աբեղայ Վարդանեանը վողջոյնի խօսքով դիմեց Սամվել Մհերեանին` մաղթելով նրան` Աստծոյ օրհնութեամբ ստեղծագործական նորանոր վերելքներ: Յետոյ հեղինակը հիւրերին ներկայացրեց իր ժողովածուն, որն արտայայտում է քրիստոնեայ մարդու յուզերն ու մտորումները, որոնք ուղղւած են Արարիչ Աստուծուն որպէս ապաշխարութեան եւ փառաբանութեան խոնարհ աղօթականչեր…
Այնուհետեւ, ֆիլմի դիտումից հետո ներկաները փոխանակեցին կարծիքներով եւ հեղինակին ուղեցին հարցեր Արեւմտեան Հայաստանում ապրող հայերի մասին:
«Տունդարձի Ճամփան» ֆիլմը ներկայացնում է արմատներով մի խնուսցու նախաձեռնած ուխտագնացութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան, որտեղ ուխտաւորները անցնելով պատմական բնօրրանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլժս, Մուշ, վերջապէս հասնում են Խնուսի Բուռնազ գիւղը եւ գտնում են երախտաւոր հայորդու Արամ պապի տունը:
Սանկտ Պետերբուրգ
28.01.2018 թ.
«Խնուս» մշակութային հիմնադրամ