Սոչիում Սիրիայի ազգային երկխօսութեան Կոնգրէսի մասնակիցների թւում նաեւ հայեր կը լինեն: Սիրիական խորհրդարանի պատգամաւորներ Նորա Արիսեանը եւ Ժիրայր Ռէիսեանը արդէն իսկ գտնւում են Սոչիում:
Պատուիրակների մեծ մասը (94.5%) արաբներ կը կազմեն: «ընդհանուր առմամբ Կոնգրէսին աւելի քան 1600 պատուիրակ է հրաւիրուել, որոնք ներկայացնում են սիրիական հասարակութեան բոլոր շերտերը: Ներկայացուած են նաեւ քրդեր, եզդիներ, ասորիներ, չերքեզներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքեր ու դրուզներ:
Սիրիայի ազգային երկխօսութեան կոնգրէսը պաշտօնապէս կը բացուի վաղը, թէպէտ հիւրերի մեծ մասը սեւծովեան քաղաք պէտք է ժամանեն արդէն այսօր: