Բա թող Տեր-Պետրոսյանը 1998-ին ասեր՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում. Փաշինյան

Կարծում եմ՝ հատկապես այս ժամանակաշրջանում հերոսականությունը ամենամեծ պրոբլեմն է, որը մենք կարող ենք ունենալ. խնդրում եմ չշփոթել հերոսությունը հերոսականության հետ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին:

«Մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր, եւ ով է ավելի հաղթանակ, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնի: Նույն Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մենք առաջնորդվում ենք այսօր, ստորագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրները ընդունում են, որ երկրների վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ եւ դրանք անխախտելի են: Սա Տեր-Պետրոսյանն է ստորագրել, եւ եթե չեմ սխալվում այն վավերացվել է խորհրդարանի կողմից, որտեղ Տեր-Պետրոսյանը մեծամասնություն է ունեցել, ինքն էլ Գերագույն խորհրդի նախագահն է եղել: Այդ ժամանակ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներ են եղել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Տեր-Պետրոսյանը նույնիսկ այդ հռչակագրի ստորագրումից հետո 1990-ականներին ռուսալեզու «Զերկալո» թերթին հարցազրույց է տվել, խոսակցություն է եղել ինքնավարությունների մասին: Լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական մոդելի ինքնավարության եւ ԼՂ-ի զուգահեռների միջեւ: Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Статус российских автономии сегодня таквж, что я думаю он в полне бы удовлетворил население Нагорного Карабаха. Мы болшего и не хотим»: Այսինքն հիմա իրենք ասում են՝ անկախությունն է եղե՞լ իրենց քաղաքական պայքարի իմաստն ու նպատակը»,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ ԼՂ բանակցային փուլերին՝ նշելով. «Հիմա էլ հարցազրույց են տալիս ասում են՝ այ, 1995-ին սենց պետք է լիներ, 1997-ին սենց պետք է լիներ: Հետո  մյուսները գալիս են, վրձինը վերցնում են ասում են՝ 1998-ին սենց պետք է լիներ, 2003-ին սենց, 2007-ին՝ սենց եւ այլն: Ընկերներ, թող լիներ: Այսօր մի վերնագիր կարդացի, որի հեղինակին շատ շնորհակալ եմ, փորձագետ, մեզ բոլորիս շատ հայտնի մարդ: Վերնագիրն այսպես էր. «Փաշինյանը որոշել է հրաժարվել «կռուտիտի» քաղաքականությունից»: Ես շնորհակալ եմ նման վերնագրի համար:

Թող լիներ, հիմա պետք է ասեն՝  մենք ուզում էինք լուծել, վատ մարդիկ չթողեցի՞ն: Եթե իրենք անկախության համար էին պայքարում, բայց 1998-ի իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք: Բա դուրս գային ասեին՝ ժողովուրդ, էս ի՞նչ են խոսում, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ղարաբաղի անկախությունը ճանաչում ենք եւ այլն»:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

16 − seven =