Պետք է ուղարկել քաղաքական աքսոր, մենք այլևս նահանջելու տեղ չունենք․ «Հայկական ժողովրդային շարժում»

Նա, ով Հայրենի Արցախը, որի բազմահազար բնակչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հանձնում է թշնամամու յաթաղանի քմահաճույքին, պետք է գամվի անարգանքի սյունին: Այս մասին ասվում  է 1980 թվականին ձևավորված և  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղաքական ուղուն համակիր «Հայկական ժողովրդային շարժումը»-ի տարածած հայտարարությունում:

«Նրան, ով հրաժարվում է հազարավոր հայորդիների արյամբ ազատագրված պապենական հողից, պետք է խարանել դավաճանի պիտակով:

Նա, ով ուրանում է Արարատը, պետք է նետվի պատմության աղբանոցը:

Նա, ով նահանջում, պարտվողական ու անձնատուր տրամադրություններ է սերմանում Հայոց մեջ, պետք է քշվի Հայրենիքի պետական կառավարման բեմից։

Նա, ով ազգի առջեւ ծառացած սպառնալիքների եւ մարտահրավերների առաջ չի համախմբում ազգի ներուժը, այլ գիտակցաբար տրոհում ու փոշիացնում է այն, պետք է ուղարկվի քաղաքական աքսոր:

Խորապես համոզված ենք, որ ազգի համընդհանուր ներուժի գերլարումով՝ կարելի է արդյունավետ դիմագրավել բոլոր մարտահրավերներին եւ հաղթահարել սպառնալիքները։

Միայն պետք է հասարակության հետ լինել ազնիվ ու անկեղծ, պետք է ճակատը բաց ընդունել անցյալի բոլոր սխալները, բացթողումները եւ հանցանքները, հրաժարվել տիտղոսամոլությունից եւ փառամոլությունից ու հանրությանը մատնացույց անել փրկության եւ վերականգնման իրապաշտական ուղին:

Հայ ազգ, մի արտոնիր, որ նահանջը առանց երգի, կերպարանափոխվի նահանջի՝ երգ ու պարով, կերուխումով, թմրամոլությամբ եւ հեշտամոլությամբ:

Մենք այլեւս նահանջելու տեղ չունենք: Մենք կամ կդառնանք անցյալի անհուշ գիրկը նետված հավաքականություն, կամ եւս մեկ անգամ արժանապատիվ պատմություն կերտող ազգ:

Վստահ ենք, որ ազգը պիտի ընտրի արժանապատիվ ապագա կերտելու ուղին»

Թողնել պատասխան

Your email address will not be published.

six − two =