Յուլիա Գյուլոյան. «Մենք պարտավոր ենք պաշտպանել և տարածել մեր մաքուր Հայ մշակույթը առանց թյուրքխառնուրդի»

(Արևմտյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Յուլիա Գյուլոյանի զեկույցը Խորհրդարանի 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանում)

Ողջո՜ւյն, հարգելիներս:

Անչափ ուրախ եմ ձեզ տեսնել, լսել: Իհարկե, լավ կլիներ երկար ընդմիջումից հետո այսօր միասին լինեինք,  բայց ինչ արաց, ցավոք:

Շատ կարճ Արևմտյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատանքների մասին:

Մինչ 2020-ի պատերազմը կազմակերպել ենք համերգներ, ցուցահանդեսներ, նորաձեվության ցուցադրումներ: Կատարել ենք տարբեր տեսակի օգնություն երաժիշտներին, նկարիչներին և այլն: Կազմակերպել ենք բարեգործական երեկոներ, համերգներ և շատ ուրիշ աշխատանքներ: Ինչվոր չափով կարողացել ենք կասեցնել Յունեսկոյի որոշ գործողություններ:

Չնայած պատերազմի պատճառով  կոտրվաց  ողնաշարը, մենկ հիմա էլ ունենք բազմաթիվ ծրագրեր և գաղափարներ, պատրաստ ենք  պաշտպանել մեր սրբությունները, մեր մշակույթը: Այժմ չունենք եկամուտ: Այդ պատճառով չենք կարողանում կանոնավոր գործել:

Անձամբ ես վարում եմ օնլայն դասախոսություններ ռուսախոս ընթերցողների համար կեղծիկներից, աղավաղումներից մաքրվաց Հայաստանի իրական պատմության, մշակույթի մասին: Պատմական հոտվածներ ենք տարածում տարբեր կայքերով:

Ես կցանկանայի, որ թուրքախոս թուրքագետ  մասնագետ ինձ օգներ, թարգմաներ մեր պատմությունը և մշակույթը, պատրաստեինք տեսանյութեր և տարածեինք Արևմտյան Հայաստանում, որ իմանան, ում պատմական երկրում են բնակվում:

Օգնականս, Արտյոմ Սյունեցին -անվանի ոճաբան,դասախոս, տարազի պատմագետ, տեղափոխվել է Սյունիկ, որպեսզի օգնի մեր նոր սերունդներ լավ գիտելիքներստանան հայ մշակույթի մասին: Նա հավաքեց  գրքեր, եթե չեմ սխալվում, երկու մեքենա, ևտարավ Սյունիկ. Երաժշտական  ժողգործիքներ, իդեպ, հիմա էլ են պետք, շատ կարևոր է օգնել նրան գործիքներով:

Քանի որ մեր հայրենիքը, ավելի ճիշտ, ազգը գտնվում է վտանգի տակ, ցանկալի կլիներ, կետ առ կետ բոլոր գյուղերում, լինի դա Արցախում, Սյունիկում, ընդանուր առմամբ Հայաստանում, բացվեն թեկուզ փոքր հայ մշակույթի կենտրոններ մեծերի և փոքրերի համար: Գյուղերում կան ազատ տներ,կարելի է պայմանավորվել: Մենք ունենկ արվեստի բնագավառ  ներկայացնող պատգամավորներ և մշակույթի վարչություն խորհրդարանում: Օվքեր կարող են, իհարկե, ըստ ցանկության, մեծ գործեր կազմակերպել, գոնե տարվա տաք ամիսներին, սկսաց  ուշ գարնանից  մինչ աշնան ցրտերը, աշխատեն, եզրափակելով ուսման տարին գալա-համերգով, ցուցահանդեսով և այլն: Այդ մասին կարող ենք մանրամասն խոսել աշխատանքային կարգով:

Գաղթնիք չե,որ հայ ազգի գլխին թուր է կախված:   Առաջին հերթին մշակույթն է, որ բնորոշում է ազգը: Առանց մշակույթի ազգը կվերանա: Կասեք,   լեզու , այո, իհարկ է, բայց Հայաստանում, բոլորազգերը խոսում են հայերեն,  պահպանելով իրենց մշակույթը: Իսկ գլոբալիստները ամեն ինչ անում են մեր մշակույթը ոչնչացնելու համար, որպեսզի մեր ազգը անհետանա, ինչպես տարբեր հինավուրց ազգերը: Մենք պարտավոր ենք պաշտպանել և տարածել մեր մաքուր մշակույթը առանց  թյուրքխառնուրդի: Դա ավելի շատ վերաբերվում է երաժշտությանը: Մանկական ժամանակակից պարային շարժումներում արդեն հնդկական պարային ձևեր, էլեմենտներ կան:

Մի քանի տարի առաջ ես արքելեցի, որ մեր երգերը թուրքերեն թարգմանվեն: Վերջերս համացանցում տեսա, ինչպես  մի խումբ հույներ  երգում  են մեր ազգագրական երգերը հուներեն: Նրանք մեր եղբայրներն են ,բայց կանցնի որոշ ժամանակ և կմոռացվի , որ այդ երգերը մեր հնադարյան  երգերն են: Եթե ուզում են երգել, թող հայերեն երգեն, իսկ  թարգմանությունը գրեն երգի տակ:

Ես պահանջում եմ, որ այլեվս ոչ մի լեզվով չթարգմանվեն մեր ժողովրդական երքերը, դա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է: Եվ քանի որ խոսք գնաց երգի մասին, մի խնդրանք:

Սրճարաններում կամ փոքր խանութներում  երբեմն երաժշտություն են միացնում, չհասկանալով, կամ հատուկ, մեր թշնամու երգերից. Ես հասկանում եմ, իրենք այնքան են պղծել մերը, որ մարդիկ  չեն հասկանում, չեն տարբերում: Դրա դեմ  պայքարի մի պարզ ձև կա: Տղաներս հեռախոսում   ծրագիր են բեռնել, որը  մի քանի վարկյանից  ցույց է տալիս երգչի անունը, ու այդ դեպքում աշխատողը հանգիստ անջատում  է այն: Դա պրիմիտիվ կթվա, բայց  հավատացեք, շատ կարեվոր է: Մանրուքներից  է սկսվում դավաճանությունը:

Արևմտյան Հայաստանում  անօրինական պեղումները շարունակվում են,  և մինչև հիմա գտնվում են հիանալի արտեֆակտներ. Մեկ օր առաջ տեսանյութ ուղարկեցին: Որոշ բաներ վաճ առում են, իսկ որոշը` ոչնչացմում. Ինձ թվում է, որ այդ կապակցությամբ պետք է մի բան արվի:

 18.06.2022

 Յուլիա Գյուլոյան

Արևմտյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nineteen − 14 =