Եզակի պատմական փաստաթուղթ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 1922 թ. «Ի աջակցություն հայերի» բանաձեւ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 7 մարտի, 1922 թ. «Ի աջակցություն հայերի» № 244 բանաձեւ

 (Քննարկվել է 67-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի երկրորդ նստաշրջանի լսումների ժամանակ)

 Նկատի առնելով, որ չար ճակատագիրը շարունակում է հետապնդել հայերին եւ Թուրքիայի քրիստոնեա այլ ժողովուրներին, եւ փախստականները չեն կարողանում վերադառնալ իրենց տները. եւ

նկատի  առնելով, որ Կիլիկիայի տարհանման սկիզբը աղետի է վերածվել տեղի քրիստոնեա բնակչության համար. եւ

նկատի առնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, հիմնվելով իր մարդասիրական ավանդույթների վրա, վճռականորեն արտահայտվում է այդ քրիստոնեա ժողովուրդներին աջակցելու մասին, որոնց առատաձեռնորեն տրամադրվել է ամերիկյան մարդասիրական օգնություն.

որոշվեց խնդրել Նախագահին հայտնել ԱՄՆ-ի բողոքը Անգորայի փաստացի կառավարությանը ընդդեմ հայ և այլ քրիստոնյա ժողովուրդների հետապնդումների. ինչպես նաեւ

որոշվել է խնդրել Նախագահին, եթե դա համատեղելի է հանրային շահի հետ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ միասին բարձրացնել համաժողով հրավիրելու հարցը՝ քննարկելու այն մեթոդները, որոնց միջոցով հայերին կարող է ընձեռնվել հնարավորություն ստեղծելու իրենց պետությունը:

Քննարկումների ամբողջական սղագրությունը (անգլերեն, 65 էջ)

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × 3 =