Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի Հոբելյանը. Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ մայիսի 6-ին, մեր հարգելի ընկեր, Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի   հավակնորդ, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր,

ականավոր գիտնական, հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը հասցված վնասի որակական (կվալիմետրիկ) գնահատման տեսության հիմնադիրներից մեկի,

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական EWAN ակադեմիայի ակադեմիկոս, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՄԱՐՏԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից՝ սրտանց շնորհավորում ենք Մարտիկ Գասպարյանին Հոբելյանի  կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր և գիտական գործունեությունը հայ մշակույթի ժառանգության պահպանման ու գնահատման գործում, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աչխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

06.05.2021 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seven + 14 =