«Նոյյան Տապան»-ի հյուրերն են թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը

Սեպտեմբերի 25-ի  «Նոյյան  Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը և Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը (տեսակապով), որոնք պատասխանեցին «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն, հեղինակային ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանի բարձրացրած հարցերին:

Քննարկման թեման՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու անվտանգության խնդիրներ Հայաստանում, Արցախում և Մեծ Մերձավոր Արևելքում:

Հաղորդումը հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ն ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան» -ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։ Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։ Ուղիղ եթերից հետո բանախոսներին ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × three =