Շնորհավորում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեր շատ հարգելի ընկեր ու գործընկեր, Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության վերածննդի նվիրված ջատագով ու պաշտպան, պետականաշինության գործի նվիրյալ, հայ ժողովրդի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու համար համառ պայքարի ելած հասարակական եւ քաղաքական գործիչ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ծննդյան օրն է։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, պետական համակարգի բոլոր պաշտոնյաների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու համակիրների, ընկերների ու գործընկերների անունից՝ սրտանց շնորհավորում ենք Տիգրան Փաշաբեզյանին  ծննդյան օրվա կապակցությամբ:

Շատ բարձր ենք գնահատում նրա հայրենանվեր գործունեությունը Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման, այդ թվում ` 2011 թվականից պատասխանատու աշխատանքը որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ եւ դրա միջոցով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի հայության շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։

Մաղթում ենք քաջառողջություն, ամենայն բարիք եւ երկար ու ձիգ տարիների արդյունավետ աշխատանք:

Միասին ենք, հաղթանակը մերն է լինելու:

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

25-ը սեպտեմբերի 2020 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 + 7 =