Modern Diplomacy. Թուրքիայի նեոօսմանիզմը թակում է դուռը

Թուրքիայի վերածնունդը որպես իսլամական արժեքների կենտրոն եւ հասարակությունից նրա հեռացումը գտնվում են կայացման փուլում: Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը թակում է դուռը: Դա նաեւ վերաբերում է տարածքների վերադարձին, որոնք պատկանել են օսմաններին մինչեւ Օսմանյան կայսրության փլուզումը, գրում է Modern Diplomacy-ն:

«Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում եւ միջազգային իրավունքում որեւէ պետություն չի կարող ձեռք բերել եւ զավթել հողեր, սակայն Թուրքիան ձգտում է գաղափարական եւ տնտեսական ազդեցություն ունենալ տարածքների վրա, որոնք եղել են մեծ Թուրքիայի մի մասը:

Թուրքիան եղել է առեւտրի եւ իսլամական քաղաքակրթության կենտրոն մինչեւ Օսմանյան կայսրության փլուզումը եւ դարձել Թուրքիայի Հանրապետություն 1923 թվականին: Քեմալ Աթաթուրքի օրոք Թուրքիան ծաղկում էր, այդ ժամանակ Թուրքիան ընդունեց արեւմտյան կենսաձեւը: Իսկ ահա Ռեջեփ Էրդողանի օրոք Թուրքիան վերադարձավ իր արմատներին ՝ ընդունելով նեոօսմանիզմը որպես իր քաղաքական գաղափարախոսություն: Էրդողանի վարչակազմը կենտրոնացած է Թուրքիան արեւմտյան կողմնորոշումից դուրս բերելուն:

Նեոօսմանիզմն իրականություն է դառնում, եւ դրա վառ օրինակ էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը:

«Իմամ-հաթիբ» տեսակի դպրոցները կրոնական դպրոցներ են, որոնք գործում են Թուրքիայի ամբողջ տարածքում, եւ դրանց թիվն ավելանում է ամեն տարի: Այսօր Թուրքիայի առաջնահերթություններից է «Մուսուլման եղբայրների» հետ կապերի ամրապնդումը, աֆրիկյան տարածաշրջանին ռազմական, տնտեսական եւ սոցիալական աջակցության տրամադրումը:

Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դերը աշխարհում եւ իր նպատակներին հասնելու համար կիրառում է փափուկ ուժի գործիքը՝ տարբեր մարադասիրական ծրագրեր իրականցնում, վերականգնում աֆրիկյան մուսուլմանական համայնքների աղքատ շրջանները:

Այդ քաղաքականությունը Թուրքիային մոտեցնում է համաշխարհային գերտերության կարգավիճակին՝ առաջ տանելով պանիսլամիզմն ու նեոօսմանիզմը:

Նեոօսմանիզմի քաղաքական գաղափարախոսությունը ներառում է օկուպացիայի ռազմավարություն եւ նախկին օսմանյան տարածքներում տնտեսական ու ռազմական ազդեցության մեծացում: Դա ակնհայտ է դառնում այն փաստից, որ Թուրքիայի եւ Սուդանի հարաբերությունները խորանում են, Սուդանի կառավարությունը հրամանագիր է ստորագրել «Սուակինի կղզիները» Թուրքիային ժամանակավոր տրամադրելու մասին՝ օսմանյան ավերակների վերականգնման նպատակով:

Որոշ գիտնականների խոսքով՝ Թուրքիան խոշոր ռազմաբազա է հիմնել այդ կղզիներում, որոնք Մերձավոր Արեւելքի համար ռազմավարական նշանակություն ունեն եւ խաչմերուկ են ծառայում Ադենի ծովի, Կարմիր ծովի, Սաուդյան Արաբիայի եւ Արեւելյան ԱՖրիկայի միջեւ: Բացի այդ, այդ կղզիները Սուդանի խոշոր նավահանգիստներն են աշխարհի հետ առեւտրի համար: Աֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ներկայությունն անհարմարություններ է ստեղծում Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի համար:

Մյուս կողմից, Թուրքիան ընդլայնում է իր տարածքները՝ ներխուժելով հյուսիսային Սիրիա եւ նպատակ ունենալով վերադարձնել նախկին Օսմանյան կայսրության տարածքները: Ներկայումս Թուրքիան արդեն վերադարձրել է Իդլիբն ու Աֆրինը Սիրիայում: Եթե ուշադիր վերլուծենք ողջ սցենարը, ապա կարելի է եզրակացնել, որ Թուրքիան բառի իրական իմաստով նեոօսմանիզմի գաղափարախոսություն է առաջ տանում: Թուրքիան դրանով չի սահմանափակվում. նա մեծացնում է իր զորքերը Հյուսիսային Կիպրոսում՝ գրեթե 30 000-ով: Նա նաեւ ծովային պահանջներ է ներկայացնում Կիպրոսին: Բացի այդ, Թուրքիան մեծացնում է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում:

Էրդողանը կասկածի տակ է դնում միջազգային կազմակերպությունների աշխատանքը, որոնց վրա ճնշում է գործադրում Արեւմուտքը: Էրդողանի վարչակազմը բազմիցս ազդանշաններ է տվել ՄԱԿ-ի համաձայնագրերից դուրս գալու մասին եւ քննադատել պայմանագրերը, որոնք ստորագրել են խոշոր գերտերությունները: Վարչակազմը քննադատել է նաեւ 1923թ. կնքված Լոզանի պայմանագիրը, որը հաստատում է ժամանակակից Թուրքիայի սահմանները, եւ որը Էրդողանի օրոք ժամանակակից Թուրքիան մերժում է եւ պահանջում «անօրինական» կերպով զավթված տարածքների վերադարձ:

Բացի այդ, Թուրքիան պահանջում է վերադարձնել Հյուսիսայի Սիրիայի մի մասը, հյուսիսային Իրաքի մի մասը, ժամանակակից Հայաստանի ողջ տարածքը, Վրաստանի որոշ մասերը եւ Արեւելյան Թրակիան, որն այժմ Հունաստանի մաս է կազմում: Չինաստանի կողմից Լադակխի անեքսիայից, Հնդկաստանի կողմից Քաշմիրի անօրինական անեքսիայից եւ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի անօրինական անեքսիայից հետո Թուրքիայի համար հնարավոր է դառնում իր սահմանակից շրջանների անեքսիան:

Արեւմտյան աշխարհը չպետք է սպառնալիքի ենթարկվի նեոօսմանիզմի կողմից, քանի որ օսմանիզմի կոտրված արեւմտյան տարբերակը տեսանելի է դառնում Իսրայելի օրինակից հետո»,-գրում է Modern Diplomacy-ն:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eight + 16 =