«Մոսադի» նախկին ղեկավարը նշել է Նեթանյահուի հիմնական սխալը

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն խախտել է Իրանի հետ հարաբերություններում երկրի ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոն, հայտնել է JPost-ը:

Նրա խոսքով՝ Նեթանյահուն լուրջ ռազմավարական սխալ է թույլ տվել՝ Իրանի պատճառով բացահայտ հակամարտության մեջ մտնելով Օբամայի ու Բայդենի վարչակազմերի հետ: Continue reading

Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան. «Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը» ….«Պետք է ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով»

«ՀՀ»-ի հարցազրույցը Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հետ:

Պրն Գասպարյան, այսօր բոլորը խոսում են ոչ միայն 44-օրա վերջին պատերազմի, այլեւ այն իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը: Խնդրում եմ ձեւակերպել Ձեր տեսակետը: Continue reading

VIDEO – Սերժ Սարգսյանը հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում։ Continue reading

Ինչպես է Թուրքիան օտար տարածքներ զավթում

Դամասկոսը գործնականում չի վերահսկում Սիրիայի հյուսիսը եւ հյուսիս-արեւելքը: Անկարան այնտեղ հիվանդանոցներ ու դպրոցներ է կառուցում, անձը հաստատող փաստաթղթեր է բաժանում եւ շրջանառության մեջ է դնում թուրքական լիրան: Քրդական շրջանները բնակեցվում են թրքազգիներով ու սունի արաբներով: Արդյո՞ք Թուրքիան սպառնում է Սիրիայի ինքնիշխանությանը, եւ ինչպես կարող է Ռուսաստանը ազդել դրա վրա, Continue reading

Գենէրալ Նորատ Տեր-Գրիգորյանց. Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը եւ ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել

Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը, ուստի ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Հենց Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, Ալիեւը սկսեց հայտարարել՝ Զանգեզուրն իմն է, Սեւանն իմն է, Երեւանն իմն է: Continue reading

Փաշինյանը աշխատանքից ազատել է երկու գնդերի հրամանատարներին՝ զինծառայողների շրջանում իր օգտին քարոզչությունը մերժելու համար: Նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ առաջ աշխատանքից ազատել է պատերազմի օրերին հերոսություններով աչքի ընկած Մեհրաբի եւ Մեղրիի երկու գնդերի հրամանատարներին։ Այս մասին հունիսի 8-ին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

Պատճառն, ըստ Հակոբյանի, այն է, որ վերջիններս հրաժարվել են նրա օգտին քարոզչություն իրականացնել զինծառայողների շրջանում: Continue reading

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. Փաշինյանի կողմից նախկիններին անընդհատ մեղադրելը քաղաքական մարմնավաճառություն է

Մեր ժամանակներում բանակը պատշաճ կերպով սնվում էր: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկինների մասին, ապա ինքը երեք տարի պետք է լավ կերակրեր զինվորներին: Երբ տղային զորակոչում են բանակ, նրան պետք է Continue reading

«Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։ Continue reading

SOS. Նիկոլ Փաշինյան` Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Լինելու են քաղաքական վենդետաներ

Ես 2018-ին ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում Continue reading

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. եթե Տոնոյանը պատերազմից առաջ հանդիպեր ինձ հետ, պատերազմ չէր լինի

Եթե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից առաջ մեկ ամսվա ընթացքում հանդիպեր ինձ հետ, պատերազմ չէր լինի: Իսկ նա հայտնում է. «Վաղը նիստ է, չեմ կարող Ձեզ հետ հանդիպել»: Սրիկա: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Continue reading