Ցեղասպանը դու ես․ Իսրաելի նոր արտգործնախարարը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Թուրքիան հավաքել և Հարավաֆրիկյան Հանրապետություն է փոխանցել նյութեր, որոնք պետք է ապացուցեն, որ Իսրայելը «ցեղասպանություն» է իրականացնում Գազայի հատվածում։

Նա նաև վստահեցրել է, որ Անկարան կշարունակի տրամադրել Իսրայելի դեմ իր ունեցած բոլոր մեղադրական նյութերը։ Թուրքիայի նախագահը հավելել է. «Ես հավատում եմ, որ Իսրայելը մեղավոր կճանաչվի ցեղասպանության մեջ»։

Իսրայելական News պորտալի փոխանցմամբ՝ Էրդողանին պատասխանել է Իսրայելի նոր արտգործնախարար Իսրայել Կացը։

Նա գրել է. «Թուրքիայի նախագահը, մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ և կարծում էր, որ աշխարհը կլռի, այսօր հպարտ է, որ Հաագա է փոխանցել նյութեր, որոնք կարող են օգնել Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ։ Մենք լսեցինք ձեզ: Մենք չենք մոռացել ո՛չ հայ ժողովրդի ցեղասպանությունը, ո՛չ էլ քրդերի դեմ իրականացված ջարդը։ Դուք մարդ եք սպանել։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»։

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

sixteen + 6 =