Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Արարատ Էրուկյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ

2024 թվականի հունվարի 6-ին հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր, Աբխազիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Արարատ Էրուկյանը:

Արարատ Էրուկյանը ծնվել է 1965 թվականի մարտի 29-ին Աբխազիայի Հանրապետության մայրաքաղաք Սուխում քաղաքում։ Սուխումի հայկական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, որը հաջողությամբ ավարտելուց հետո վերադարձել է Աբխազիա։

Արարատ Էրուկյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող անձնավորությունն էր, որ իր կյանքի 59 տարիների ընթացքում դարձավ հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Արարատ Էրուկյանը լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Օրդու բնակավայրից,  ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ պատմական Համշեն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու Հայրենիքի ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան եւ ընտանիքի հայր՝ ուներ երկու դուստր և երկու թոռ, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին եւ գործընկերներին, ովքեր այսօր շարունակում են ապրել այս հայկական արժեքներով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Հենց այս հայրենասիրական զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Արարատ Էրուկյանի հայրենանվեր գործունեությունը Աբխազիայի հայ համայնքի առօրյա կյանքում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով: անդամ։

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին հայտնում նաեւ մեր զորակցությունը Արարատ Էրուկյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Մարտիկ Գասպարյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հայաստան պետության) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

06.01.2024 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × five =