«Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

«Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, եւ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում, եւ պիտի ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են եւ այլն։ Նա «ղալաթ է անում», եթե նման բան է ասում, դուք տեսել եք, թե ինչպես է ասում՝ եթե-ներով։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։  Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասաց երրորդ նախագահը։

Նրա խոսքով՝ արդեն երեք տարի է՝ ամբողջ ԱԱԾ-ն իր ենթակայության տակ է. «Այսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, հիմա էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որեւէ փաստ հայտնաբերել։ Այ եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի վերջին մարդը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին՝ չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, եւ այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն։ Բացի իմ ընկերներից, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ։ Իսկ Բադենը առողջարանային, մշակութային քաղաք է, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ, լինի դա երաժշտություն, թե նկարչություն, որվեստի բոլոր տեսակներից ամեն տարի լավագույն փառատոններն են անցկացվում։ Իրենք իրենց չափով են մտածում, իրենց պետք չի շփվել այդպիսի մշակույթի հետ, որովհետեւ նրանք սրտխառնոց կզգան, իրենց մակարդակի ցածրությունն ու տափակությունը կզգան։ Իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին 15 տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտն է ճշտել, թող ճշտեն՝ երբ եմ ես եղել այնտեղ։ Իրենք են անբարոյականը»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները հեքիաթի են նման. «Նորից եմ կրկնում՝ 24 ժամ, իրենք այդ հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծնողները, իրենց այդ թայֆան, նույնիսկ եվրոպական ամբիոններից են այդ մասին հայտարարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոխորհրդարանում դրա մասին հայտարարել են, ես ի՞նչ պետք է անեի, պետք է այնտե՞ղ արդարանայի կամ գայի այստե՞ղ արդարանայի։ Ես հիմա ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մորթելու եմ»։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − seven =