Վախը կստիպի Երեւանին շարունակել զիջել Բաքվի պահանջներին. Stratfor

Վախը կստիպի Երեւանին շարունակել զիջումները Բաքվին, նշվել է Stratfor վերլուծաբանական կենտրոնի իրավիճակային հաշվետվությունում։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ հայտնվել, եթե չվերադարձնի չորս ադրբեջանական գյուղերը, որոնք պահում էր 1990-ականների սկզբից սահմանազատման բանակցությունների շրջանակում։ Նա ասել է, որ փոխզիջումից հրաժարումը կարող է նշանակել պատերազմ Ադրբեջանի հետ «շաբաթվա վերջին»։

Ինչո՞ւ է դա կարեւոր։ Փաշինյանի հայտարարությունն անխուսափելի պատերազմի մասին չափազանցություն է, բայց նշում է Հայաստանի վախի մասին Ադրբեջանի ռազմական գործողություններից. այդ վախը, հավանաբար, կստիպի Երեւանին շարունակել զիջել Բաքվի պահանջներին։ Պարզ չէ, թե որքան արագ Հայաստանը կզիջի այս չորս գյուղերը, բայց տարածքային զիջումը, ենթադրաբար, կթողնի Վերին Ոսկեպար եւ Սոֆուլու անկլավները միակ ադրբեջանական տարածքը, որը դեռ կգտնվի Հայաստանի վերահսկման տակ, ինչը կնշանակի զգալի առաջընթաց սահմանազատման հարցում։  Այս քայլը վեճեր կառաջացնի Հայաստանում, քանի որ Երեւանը հուսով էր փոխանակել չորս գյուղերը ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքից, որը նրանք զավթել են 2022թ.։ Բայց Երեւանը, հավանաբար, կարծում է, որ Ադրբեջանը, միեւնույն է, տարածքից կհեռանա սահմանազատման ավարտից հետո՝ խաղաղության համաձայնագրի շրջանակում։

Մարտի 19-ին ՆԱՏՕ գխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը իր պաշտոնում գտնվելու 10 տարում առաջին անգամ այցելեց Հայաստան եւ հաստատեց դաշինքի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մարտի 17-ին Սթոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել էր, որ իր երկիրը «ավելի քան երբեւէ մոտ է» խաղաղության համաձայնագրին Հայաստանի հետ, եւ որ բաանակցությունները «ակտիվ փուլում» են։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

20 + 12 =