Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

Ե՞րբ է Հայաստանի Հանրապետության տոնը։

Հանրապետության օրը Հայաստանում պետական ​​տոն է մայիսի 28-ին, որը նշում է 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձը։

Այն նաև հայտնի է որպես ինքնիշխանության վերականգնման օր և համարվում է Հայաստանի ազգային տոն։

Հայաստանի Հանրապետության տոնի պատմություն Continue reading

Անկարան Ուկրաինա է ուղարկել Ղարաբաղի պատերազմին մասնակցած 3 000 «գորշ գայլ». Նադեին-Ռաեւսկի

Ուկրաինայում Թուրքիայի հետ համագործակցությունն անթույլատրելի է Ռուսաստանի համար, քանի որ դա կնշանակի թուրքերին թողնել մտնել Ուկրաինա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է։ Դա նույնն է, թե այնտեղ թողնես հենց ՆԱՏՕ-ին, ուստի, գոնե այդ նկատառումներից ելնելով՝ դա արդեն չափից ավելի վատ կլիներ։ Այս մասին NEWS.am-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող  Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։ Continue reading

Ադրբեջանական հերթական սադրանք. Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել. Իլհամ Ալիեւ

Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում այն ​​նորից կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Continue reading

Ադրբեջանական սադրանք. Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց դա. Իլհամ Ալիեւ

Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց դա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք լուծել ենք այս հարցը, ուզում է Հայաստանը, թե ոչ, ամբողջ աշխարհն է դա ընդունում։ Մենք լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այն Continue reading

Թուրքիան աֆղանցիներ է հավաքագրում՝ ռազմական գործողություններին Ուկրաինայի կողմից մասնակցելու համար

Իրանում Թուրքիայի արտաքին ներկայացուցչությունները, Անկարայի հանձնարարությամբ, հավաքագրում են այնտեղ գտնվող Աֆղանստանի քաղաքացիներին՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Ըստ առկա տեղեկությունների՝ Իրանում թուրքական օտարերկրյա Continue reading

Եթե չմիանան նոր ուժեր, չառաջարկվի լիդերի թեկնածու, շարժումը մտնելու է փակուղի. ԱԱԾ պահետսազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հերթական հանդիպում, որի ընթացքում գնահատվել են ՀԿ ակտիվի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, կանխատեսվել հնարավոր զարգացումները:

Միությունից հայտնում են, որ նշվել է, որ եթե շարժմանը չմիանան նոր ուժեր և դեմքեր, չառաջարկվի լիդերի թեկնածություն, ինչպես նաև Continue reading

Եթե 1991թ․ Արցախի հարցը հանրաքվեով լուծված էր, 30 տարվա պայքարը ինչի՞ մասին էր. սա հիմարություն է․ Աշոտյանը՝ Փաշինյանին

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է ինչ–որ դետալ վերցնել իրավիճակից, ուռճացնել որպես սենսացիա և փորձել համոզել, թե ինքը մեղավոր չէ, մեղավոր են նախկին իշխանությունները, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներին համաձայնելով այդ ժամանակվա իշխանությունները Continue reading

Վահան Բաբախանյանի 60-ամյա Հոբելյանը. Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ 2022 թ. մայիսի 26-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի փոխնախագահ, «Խաչմերուկ» հասարակական կազմակերպության ղեկավար, ռուս-հայկական Continue reading

Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջելու են, որ խաղաղապահները դուրս գան, հիմնավորելով, թե կա խաղաղության պայմանագիր. Արտակ Զաքարյան

Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճի՝ մանիպուլատիվ, պոպուլիստական եւ անհիմն վտանգավոր հայտարարությունների  շարքերը՝ այս անգամ փորձելով «սվաղել» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Continue reading

«Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռ․ Քոչարյանի գրասենյակի համակարգողի արձագանքը Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, Yerevan.Today-ի  խնդրանքով մեկնաբանել է այսօր ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը,   թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։ Continue reading