Ադրբեջանական հերթական սադրանք. Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել. Իլհամ Ալիեւ

Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում այն ​​նորից կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, թելադրում ենք օրակարգը հետկոնֆլիկտային շրջանում, եւ պատերազմից անցած մեկուկես տարում հասել ենք մեր ուզածին։ Մենք հասել ենք կամ հասնում ենք այն ամենին, ինչի մասին ես ասել են։

Նախ՝ ողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարեւոր էր, քանի որ կարող էր այլ կերպ լինել: Դա մեր շատ մեծ քաղաքական հաջողությունն է։ Երկրորդ՝ միջազգային առաջատար կազմակերպություններն արդեն հիմք են ընդունում մեր օրակարգը։ Ես ասում էի, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը մեկուկես տարի հրաժարվում էր դրանից:

Իսկ ի՞նչ եղավ արդյունքում։ Մայիսի 24-ին ադրբեջանա-հայկական սահմանին կայացավ հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դա շատ մեծ նշանակություն ունի։ Մենք ենք որոշելու սահմանները, ինչը շատ կարեւոր է։ Քանի որ այդ սահմանները նույնպես օկուպացված էին հայերի կողմից։ Մյուս կողմից, դա ինքնաբերաբար պաշտոնապես վերջ կդնի Հայաստանում ռեւանշիստական, ֆաշիստական ​​ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Որովհետեւ եթե մենք որոշում ենք սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, եւ դա բոլորն են ընդունում։ Ուստի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

sixteen − 6 =