Անկարան Ուկրաինա է ուղարկել Ղարաբաղի պատերազմին մասնակցած 3 000 «գորշ գայլ». Նադեին-Ռաեւսկի

Ուկրաինայում Թուրքիայի հետ համագործակցությունն անթույլատրելի է Ռուսաստանի համար, քանի որ դա կնշանակի թուրքերին թողնել մտնել Ուկրաինա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է։ Դա նույնն է, թե այնտեղ թողնես հենց ՆԱՏՕ-ին, ուստի, գոնե այդ նկատառումներից ելնելով՝ դա արդեն չափից ավելի վատ կլիներ։ Այս մասին NEWS.am-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող  Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Նա պարզաբանել է, որ Թուրքիան Ուկրաինա է ուղարկում ոչ միայն իր «գովական» բայրաքթարները, որոնց ՌԴ ԶՈւ-ն սովորել է հեշտությամբ խոցել, այլեւ հայերի համար մի կարեւոր մանրամսն եւս կա։

 

«Երբ սկսվեցին զորավարժությունները Ղարաբաղում 44-օրյա պատերազմից առաջ, թուրքերը սկզբում իրենց ռազմակայաններ, իսկ հետո արդեն մարտական գորոծղությունների գոտուն մոտ նետեցին 500 «գորշ գայլեր», որոնք Թուրքիայում, թուրք քաղաքական գործիչների հայտարարությունից ելնելով, իբր չկան։ Նրանք այնտեղ գործում են 1988 թվականից, երբ սկսեց ձեւավորվել Ժողովրդական ճակատը, հայտնվեց Էլչիբեյը, որի ներքին գործերի նախարարը բացահայտ պանթյուրքիստ էր եւ ղեկավարում էր «գորշ գայլերին»։ Այն ժամանակ այդ ամենը նոր էր սկսվում։ Նրանք հետո էլ հայտնվում էին հակամարտությունների ժամանակ, նրանց դաժանությունը գերազանցում էր անգամ ադրբեջանցիների դաժանությունը։ Այդ պատերազմի ընթացքում նրանք նորից հայտնվեցին այնտեղ, այնպես որ՝ Ղարաբաղում ոչ միայն սիրիացի գրոհայիններն էին, այլեւ «գորշ գայլերը»։ Դրանք, որպես կանոն, գրոհայինների լավ պատրաստված կազմ են թե՛ ֆիզիկապես, թե՛ ռազմական իմաստով, թե՛ անօդաչուների կառավարման, թե՛ այլ հարցերում։ Դա շատ լուրջ ուժ է։

Այժմ 3 000 «գորշ գայլ» թուրքերն ուղարկել են նաեւ Ուկրաինայի տարածք։ Նրանք բաժանվել են 3 խմբի՝ 1 000-ական մարդով, Խերսոնի, Խարկովի մարզերում եւ էլի մեկ ուղղությամբ։

Նրանք այնտեղ ոչ թե պարզապես մասնակցում են ազգային գվարդիայի գրոհայինների պատրաստմանը, այլեւ մարտական գործողություններին։ Նիկոլաեւում հայտնվել են Ղրիմի թաթարներից կազմված՝ տեղական «շշալցման» «գորշ գայլեր»։ Նրանք պայթեցնում էին Ղրիմ տանող էլեկտրահաղորդման գծերը, մասնակցում Ղրիմը ջրից զրկելուն։ Կային նաեւ որոշակի էմիսարներ Թուրքիայից՝ «գորշ գայլերի» ստորաբաժանումներից, իսկ հիմա այնտեղ կան նաեւ բացահայտ թուրքեր։ Իրենց գաղափարախոսությամբ նրանք լրիվ նույնն են, ինչ եւ ուկրաինացի նացիստները։ Այո, նրանք այլ գաղափարական հենք ունեն, թուրքերի գերազանցության վրա հիմնվող, բայց դա զուտ նացիստական գաղափարախոսություն է։ Սա եւս մեկ ուղղություն է, որին Մոսկվան առայժմ որեւէ կերպ չի արձագանքել։

Հիշեցնեմ վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայերին ցույց էր տվել «գորշ գայլերի» խորհրդանշանը։ Իսկ հետո էլ կասեն, թե դա Թուրքիայում արգելված կազմակերպությո՞ւն է»,- նշել է փորձագետը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 3 =