Թրամփը կոչ է արել երկրում անհապաղ բացել եկեղեցիները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ բացել երկրում եկեղեցիներն ու կրոնական կենտրոնները, որոնց գործունեությունն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի սկզբնական օրերին, հաղորդում է Newsweek-ը:

«Եթե նրանք չանեն դա, ես կանեմ՝ շրջանցելով նահանգապետերին»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Թրամփի խոսքով՝ նա խորհրդակցել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետ կրոնական կենտրոնների անվտանգ բացման վերաբերյալ ուղեցույցը հրապարակելու համար:

News.am

Please follow and like us: