Յունուարի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Հիւսիս-արեւմտեան շրջանի առաջնորդ Տէր Պողոս աբեղայ Վարդանեանի օրհնութեամբ, եւ Հայաստանի Հանրապետութեան Սփիւրքի նախարարութեան եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցութեամբ Սբ. Եկատէրինայ եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրէն Սամվել Մհերեանի «ԱՅԲ-ՔԷ» հոգեւոր բանաստեղծութիւնների ժողովածուի շնորհանդէսը եւ «Տունդարձի Ճամփան» ֆիլմի դիտումը:
«Bedros Hajian A.A.C.O», ԱՄՆ – Բեդրոս Հաջեանի վարած սենսացիոն հարցազրոյցը ԿՀՎ-ի վետերան Ռեյ Մակգովերնի հետ (1980-ական թթ. գլխաւորել է Ազգային հետախուզութեան վերլուծական ծառայութիւնը) եւ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիդայ Օհանեանի ուղերձը – 27.01.2018
Անգլերեն
Bombshell Interview by Armenian American Broadcasting Host Bedros Hajian Interview of Ray McGovern, Veterans Intelligence Professional For Sanity, and Gerald Pechenuk, West Coast Co-ordinator for Lyndon LaRouche Political Action Committee.
Վահան Բաբախանեանի ելոյթը Կարօ Փայլանի պաշտպանութեան վերաբերեալ Սանկտ Պետերբուրգի Կառավարութեան յանձնաժողովի նիստում, Սմոլնու պալատում – 26.01.2018թ.
Միջազգային գործողութիւն` գնահատելու Կարօ Փայլանի ծառայութիւններն ու արժանիքները, եւ պաշտպանելու մարդասերին ու Թուրքիայի Հանրապետութիւնում մարդու իրացունքների պաշտպանութեան առաջամարտիկին, որպէս տարբեր երկրների իրաւապաշտպանների եւ ակտիւիստների համատեղ գործունէութեան օրինակ:
Եւ Նոբելեան կոմիտէ Խաղաղութեան Նոբելեան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր (քրդամէտ «ժողովուրդների դեմոկրատական կ’ուսակցութունէ) Կարօ Փայլանին, մարդու` ով ողջ կեանքը նուիրել է հայ եւ միւս բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան գործին` տարածաշրջանում, դիմելու մասին:
Սայիտա Օհանեանի դիմումը Կարօ Փայլանը Խաղաղութեան Նոպէլեան Մրցանակի ներկայացնելու մասին
Սիրելի հայրենակիցներ
Ես Սայիտա Օհանեանն եմ` «Համշէնուհի» համշէնահայերու կանանց միջազգային միութեան ղեկավարը: Մեր կազմակերպութեան նպատակը կանանց իրաւունքներու, հայ ժողովուրդի նկատմամբ անոր բնօրրանին Արեւմտեան Հայաստանի` Համշէնի մէջ, իրականացուած ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, ինչպէս նաեւ միւս բնիկ ժողովուրդներու իրաւունքներու պաշտպանութիւնն է, որոնք անոնց տրուած են միջազգային իրաւունքի սկզբունքներուն եւ չափանիշներուն համաձայն:
Սարգիս Հացպանեանի յիշատակին
Խորապէս ցաւում ենք Սարգիս Հացպանեանի, բանիմաց մտաւորականի, վառ հայրենասէրի ու նուիրեալ ազատամարտիկի վաղաժամ մահուան կապակցութեամբ:
Ցաւակցում ենք Հացպանեանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին ու գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում, գնահատում, յարգում ու սիրում էին նրան:
Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել:
Համոզուած ենք սակայն, որ բացը լրացնելու եւ հայ մարդու յիշատակը լաւագոյն ձեւով յարգելու ճանապարհը հայութեան ու Հայաստանի շահերն ու իրաւունքները անմնացորդ կերպով պաշտպանելն է:
Ռադիկ Խամոյեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
21.01.2018 թ.
Ռադիկ Խամոյեան. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան «դէ ֆակտոյ» ճանաչման 98-րդ տարեդարձի եւ Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերի ձեւաւորման կապակցութեամբ»
Յարգելի ընկերներ, այսօր համախմբուել ենք նշելու
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան դէ ֆակտոյ ճանաչման 98-րդ (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետութէան հռչակման 100-րդ տարեդարձները եւ մեծարելու հայ ազատարար զինուորին:
Հայկական պահանջների ու իրաւունքների խնդիրները ներկայացուել, քննարկուել եւ դրանց վերաբերեալ որոշումներ ընդունուել են Փարիզի Խաղաղութեան վեհաժողովում, այդ թւում` Հայաստան պետութեան «դէ ֆակտոյ» եւ «դէ իւրէ» ճանաչումների վերաբերեալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպէս նաեւ Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման 98-ամեակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղութեան պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռում:
Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ պատերազմում յաղթած պետութիւնները` պարտուած պետութիւնների հետ խաղաղութեան պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրաւիրեցին Փարիզի Խաղաղութեան վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցաւ 1919 թ. յունուարի 18-ից մինչեւ 1920 թ. յունուարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Յունաստանի, Սերբերի, հորուաթների եւ սլովենների թագաւորութեան, Ռումինիայի, Հեջազի եւ միւս դաշնակից պետութիւնների ներկայացուցիչներ: Խաղաղութեան հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնը:
1919 թուականի փետրուարին Փարիզում գտնուող հայկական երկու պատուիրակութիւնները` Արեւմտեան Հայաստանի հայերի կողմից Հայկական Ազգային պատուիրակութիւնը Պողոս Նուբարի գլխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը Աւետիս Ահարոնեանի, ներկայացան դաշնակիցներին` խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ս․ Պիշոնը հայ պատուիրակներին առաջարկեց յուշագիր պատրաստել: 1919 թուականի փետրուարի 12-ին ներկայացուեց «Հայկական պահանջների յուշագիր» հետեւեալ բովանդակութեամբ: Հայկական անկախ պետութեան ճանաչում` Արեւմտեան Հայաստանի 7 նահանգների, Կիլիկիայի եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքներով:
1920 թուականի յունուարի 19-ին վեհաժողով հրաւիրուեցին հայկական երկու պատուիրակութիւնների ղեկավարները` Պողոս Նուբարը եւ Աւետիս Ահարոնեանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղութեան վեհաժողովը «դէ ֆակտոյ» ճանաչում է հայկական պետութեան անկախութիւնը: Անկախութեան ճանաչումը ձեւակերպուած էր այսպէս.
1/ Դաշնակիցների Գերագոյն Խորհուրդը յայտարարութեամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետութեան կառավարութիւնը, որպէս փաստացի կառավարութիւն,
2/ որոշուած է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետութեան սահմանների հարցը:
Հայկական պահանջների եւ իրաւունքների մասով 1920 թ. ընթացքում` Փարիզի Խաղաղութեան վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Յաղթող տէրութիւնների Գերագոյն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունուեցին որոշումներ, որոնք յետագայում տեղ գտան ինչպէս Սեւրի Խաղաղութեան պայմանագրում, այնպէս էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռում եւ այլ որոշումներում, որպէս Հայաստան պետութեան վերաբերեալ կայացուած որոշումներ, այդ թւում` Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից Հայաստան պետութեան «դէ իւրէ» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:
Իսկ արդէն մեր ժամանակներում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագրի սկզբունքների եւ նորմերի համաձայն, ընդունուած 13.09.2007 թ., ձեւաւորուել է Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնութեան ու քաղաքացիութեան համակարգը:
Յետագայ աշխատանքների եւ ընդունուած իրաւական քաղաքական որոշումների ու հռչակագրերի հիման վրայ ձեւաւորուել են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետականութեան հիմքերը.
2011 թ. փետրուարի 4-ին սկսուել է Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան ձեւաւորման գործընթացը:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցի օրէնսդրական փաթեթի` հռչակագրերի, օրէնքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացի տրամաբանական շարունակութիւնը «Արեւմտէան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013):
2013 թուականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը` ամբողջ աշխարհում բնակուող Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները, առաջին անգամ, իրականացրել են Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների ընտրութիւններ, մասնակցեցին 17.834 ընտրող, որոնք ընտրեցին Խորհրդարանի 64 պատգամաւոր:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամաւորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւաւորումը տեղի է ունեցել 2014 թ. յունուարի 18-20-ը:
2014 թ. յունուարի 20-ին խորհրդարանը ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածութիւնը, վարչապետը ձեռնարկել է կառավարութեան ձեւաւորումը:
Այսպէս ամբողջացել է Արեւմտէան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի ձեւաւորումը, որը 2014 թ. օգոստոսի 10-ից կոչւում է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստան):
Այսօր իրաւաչափ եւ օրինական է այն կառավարութիւնը եւ այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են` նախագահ Ռադիկ Խամոյեանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը, խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-սարգսեանը:
Կարեւորում ենք նաեւ այն որոշումները, որոնք վերաբերում են Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերին: Դրանք հիմնուած են`
ՄԱԿ-ի Կանոնադրութեան 51-րդ յօդուածի` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքի» մասին, ընդունուած 26 յունիսի 1945 թ.,
Արեւմտեան Հայաստանի հայերի Մշտական, զինեալ, դրական չէզոքութեան մասին որոշման վրայ, ընդունուած 03.2011 թ.,
Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրայ, ընդունուած 12.2012 թ.,
ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին ուղղուած դիմումի, «Մերձաւոր Արեւելքի հայութեան ինքնապաշտպանութեան ուժեր կազմաւորելու մասին» որոշման վրայ, ընդունուած 04.2014 թ.,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան Խորհրդի «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման վրայ, ընդունուած 08.01.2018 թ.`
Որպէս ամփոփում մնում է աւելացնել, որ Մերձաւոր Արեւելքում կայուն խաղաղութիւն հաստատելու պայմաններից են, ինչպէս Սեւրի Խաղաղութեան պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռի պահանջների իրագործումը, այնպէս էլ Հայաստան պետութեան վերաբերեալ կայացուած բոլոր այլ որոշումների իրականացումը կեանքում:
Ռադիկ Խամոյեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
19.01.2018 թ
Հանդիսաւոր նիստ՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան դէ ֆակտոյ ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.) եւ հայ ազատարար զինուորի մեծարման կապակցութեամբ
2018 թ. յունուարի 20-ին, ժամը 14:00-ին տեղի կունենայ Հանդիսաւոր նիստ՝ ազգագրական համոյթների մասնակցութեամբ եւ Արսեն Յակոբեանի «Քառորեայ պատերազմ: Արցախ-Նախիջեւան. Հանցավոր լռություն» վաւերագրական ֆիլմի շնորհանդես` նուիրուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) անկախութեան դէ ֆակտոյ ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-րդ տարեդարձի եւ հայ ազատարար զինուորի մեծարման կապակցութեամբ:
Հասցեն՝ Երեւան, Պարոյր Սեւակ, 89,
Սմբատ Բիւրատի անուան Հանդիսութիւնների դահլիճում:
Գարնիկ Սարգիսեանի խեղաթիւրելու, զգուշացումի, յորդորներու եւ ազդարարութիւններուն, Հարմանտայեան Արմենակի պատասխանը
ԽԵՂԱԹԻՒՐՈՒԱԾ ՀԱՐՑԵՐ:
Պարոն Գարնիկ Սարգիսեան ձեր ազդարարուած զկուշացումներ ելոյթը westernarmeniatv կայքէջ, ՈՒՆԿՆԴՐԵՑԻ,
Ահաւասիկ ձեր խօսքերը, բոլոր խանգարող, շեղող, խեղաթիւրող, անհատականութեան տանող, անհատնէր, կողմէր, ուժէր, շարժումնէր, ասկէ հետոյ մեր խիստ հսկողութեան տակ պիտի ըլլան, իրենց իւրաքանչիւր բառը, խօսքը եւ արարքը, մանաւանդ ովքէր կը խօսին Արեւմտեան Հայաստանի Continue reading
Ռուսաստանի Կառավարութեան «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին») Դեկրետի 100-րդ տարեդարձի կապակցութեամբ
1918-1920 թթ.-ին Հայկական Հարցի կարգաւորման ենթատեքստում հայերի իրաւունքների վերաբերեալ կայացուած որոշումների մէջ կարեւոր նշանակութիւն ունի 1918 թ. յունուարի 11-ին Ռուսաստանի Կառավարութեան ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»):
Lրանում է Դեկրետի 100-րդ տարեդարձը եւ ինչպէս մի շարք այլ որոշումների պարագային, այս որոշումը նոյնպէս ընդունուել է, սակայն ցաւօք առ այսօր չի իրականացուել, թէեւ դրանից Դեկրետի նշանակութիւնը հայ ժողովրդի իրաւունքների մասով Հայաստանի նկատմամբ, բնաւ չի նուազում:
Դեկրետում գործածուած են «Թուրքահայաստան», «Թուրքահայաստանի հայեր» ձեւակերպումները, սակայն մենք հասկանալի պատճառներով գործածելու ենք «Արեւմտեան Հայաստան» եւ «Արեւմտեան Հայաստանի հայեր» ձեւակերպումները, որոնք առաւել ճշգրիտ են ազգային, պատմական, իրաւական, քաղաքական, մշակութային ու քաղաքակրթական իմաստներով:
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների մասով Դեկրետը անդրադարձել է մի քանի կարեւոր հարցերի, այդ թւում`
-ճանաչելով Արեւմտեան Հայաստանի հայերի «ինքնորոշման իրաւունքը` ընդհուպ մինչեւ անկախութիւն»,
-«ռուսական զօրքերի դուրսբերումը եւ անյապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծումը` Արեւմտեան Հայաստանի բնակիչների անձնական եւ նիւթական անվտանգութիւնն ապահովելու նպատակով»:
-«հայ փախստականների, ինչպէս նաեւ տարբեր երկրներում սփռուած հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը Արեւմտեան Հայաստան»:
Ինչպէս տեսնում ենք Դեկրետում նշուած որոշումները արդիական են, դա է պատճառը, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործում ու գործընթացում Սեւրի խաղաղութեան պայմանագրին ու ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի իրականացրած Իրաւարար վճռին զուգահեռ կարեւորում ենք Դեկրետի թե՛ պատմական, թե՛ իրաւական ու քաղաքական նշանակութիւնը մեր ժամանակներում:
Ըստ երեւոյթին Ռուսաստանի Կառավարութիւնը նոյնպէս մեծ նշանակութիւն է տուել փաստաթղթին, քանի որ 1918 թ. յուլիսի 10–ին այն ընդգրկել է Ռուսաստանի առաջին Սահմանադրութեան մէջ, 6-րդ յօդուածում:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) բարձր գնահատելով Ռուսաստանի Կառավարութեան ընդունած «Թուրքահայաստանի մասին» («արեւմտեան Հայաստանի մասինէ) Դեկրետի պատմական նշանակութիւնը եւ արդիականութիւնը 100-ամեայ յոբելեանին նուիրուած կազմակերպում է միջազգային համաժողովներ եւ հեռուստակամուրջ` «Մոսկուայ – Երեւան – Սանկտ Պետերբուրգ – Փարիզ – Դոնի Ռոստով – Լոս Անջելես – Վոլգոգրադ – Բեռլին – Սոչի – Ստոկհոլմ – Երուսաղէմ»` քաղաքական գործիչների, ազգային խորհրդարանների պատգամաւորների, կուսակցութիւնների ներկայացուցիչների, առաջատար հասարակական գործիչների գիտնականների, պատմաբանների, վերլուծական կենտրոնների մասնակցութեամբ:
Յաւելենք նաեւ, որ Հայկական Հարցի վերջնական լուծման եւ Մերձաւոր Արեւելքում կայուն խաղաղութիւն հաստատելու համար հարկաւոր է կեանքի կոչել եւ իրականացնել, ինչպէս Սեւրի Խաղաղութեան պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռի, այնպէս էլ Ռուսաստանի Կառավարութեան ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին») այս պատմական Դեկրետի յօդուածները Հայաստանի վերաբերեալ:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ
11.01.2018 թ.
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի 10.01.2018 թ. որոշումը «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ»
ՈՐՈՇՈՒՄ
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) № 01/2018, 10 յունուար 2018 թ.
«Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ»
Համաձայն
– ՄԱԿ-ի Կանոնադրութեան 51-րդ յօդուածի` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքի» մասին, 26 յունիսի 1945 թ.,
– Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 11 յունուարի 1918 թ.,
– Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, 19 յունուարի 1920 թ.,
– Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, 11 մայիսի 1920 թ.,
– Սեւրի խաղաղութեան պայմանագրի, 10 օգոստոսի 1920 թ.,
– ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ, 22 նոյեմբերի 1920 թ.,
– ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագրի, 13 սեպտեմբերի 2007 թ.,
եւ հաշուի առնելով
– ողջ մարդկութեան եւ հայութեան կրած ֆիզիկական, ինչպէս նաեւ հոգեւոր, մշակութային, նիւթական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, այդ թւում` յատկապէս թուրքական երեք իրար յաջորդող կառավարութիւնների կողմից 1894-1923 թթ. ընթացքում հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութեան իրականացումը իրենց բնօրրաններում,
– անհերքելի այն իրողութիւնը, որ մարդկութիւնն այսօր գտնւում է հոգեւոր-մշակութային, բարոյահոգեբանական եւ տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամի մէջ, որոնք սպառնում են միջկրօնական ու քաղաքացիական բախումներով, չի բացառւում նաեւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ,
– Մերձաւոր Արեւելքում ընթացող ու խորացման ենթակայ ռազմաքաղաքական գործընթացները, որոնք ոչ միայն կարող են, այլեւ արդէն իրապէս սպառնում են ողջ տարածաշրջանին` ինչպէս բնիկ հայութեան, այնպէս էլ մշակութային-քաղաքակրթական ու պետականակերտ ազգերի անվտանգութեանը,
– տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող Մերձաւոր Արեւելքի, Սիրիայի ու Արեւմտեան Հայաստանի հայերի, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի միւս բնիկ ժողովուրդների, քրիստոնեաների կեանքի, գոյքի անվտանգութիւնն ապահովելու անհրաժեշտութիւնը, որը փաստացի մինչ այսօր չեն ապահովել գերտերութիւնները եւ որի պատճառով էլ տեղի է ունեցել տարածաշրջանի բնիկ հայերի, ինչպէս նաեւ այլ բնիկների, ժողովուրդների ու քրիստոնեաների նոր բռնագաղթը,
– Մերձաւոր Արեւելքում եւ Սիրիայում համընդհանուր հաշտութիւն ու խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը, ներկայ պայթիւնավտանգ փուլում առնուազն կանխարգելող անվտանգութեան ու խաղաղութեան կը ղզեակնէր ձեւաւորելու, որոնք առաջիկայում պէտք է դառնան կանխարգելիչ զսպող գործօններ,
– ինչպէս նաեւ վերահաստատելով մեր յանձնառութիւնը հարազատ մնալու ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքներին եւ չափանիշներին, որոնց համաձայն պատրաստակամ ենք հետեւողականօրէն նպաստելու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքին, տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը, ապահովելու տարածաշրջանի բնիկների ու ժողովուրդների ազատ զարգացման ու առաջընթացի իրաւունքները,
հիմնուելով
– Արեւմտեան Հայաստանի հայերի Մշտական, զինեալ, դրական չէզոքութեան մասին որոշման վրայ, ընդունուած 29.03.2011 թ.,
– Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրայ, ընդունուած 26.12.2012 թ.,
– ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին ուղղուած դիմումի, «Մերձաւոր Արեւելքի հայութեան ինքնապաշտպանութեան ուժեր կազմաւորելու մասին» որոշման վրայ, ընդունուած 06.04.2014 թ.,
– Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան Խորհրդի «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման վրայ, ընդունուած 08.01.2018 թ.`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը)
ՈՐՈՇՈՒՄ Է
1) Հաստատել «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» որոշման նախագիծը:
2) Դիմել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին ստորագրելու «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժերը կազմաւորելու վերաբերեալ» օրէնքը,
3) Հաւատարիմ մնալ այն հիմնարար սկզբունքին, ըստ որի` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերը ստեղծւում են բոլոր այն վայրերում, որտեղ համահաւաք ապրում են Արեւմտեան Հայաստանի հայեր, ըստ այդմ` հետեւելով հիմնական այն նպատակին, որ անհրաժեշտութեան դէպքում ստեղծուող ուժերը մասնակցելու են ոչ միայն տեղի հայութեան, այլեւ Հայաստանի պաշտպանութեանը, ըստ անհրաժեշտութեան կազմակերպուած ձեւով ներգրաւուելով նաեւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին:
4) Հիմք ընդունել այն սկզբունքը, ըստ որի` Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան ուժերի միաւորումներ ստեղծուելու են տարածաշրջանային սկզբունքով` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի ու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան հրամանատարութեան ներքոյ:
5) Սոյն որոշման մասին տեղեակ պահել ՄԱԿ–ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետութիւններին, Սեւրի Խաղաղութեան դաշնագիրը ստորագրած պետութիւններին:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Դիանայ Գրիգորեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար
10 յունուար 2018 թ.