Սիրելի գործընկերներ նախ եւ առաջ ես շնորհակալութիւն եմ ուզում յայտնել իմ տէր ու փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ հնարաւորութիւն ունեցայ որպէս պատգամաւոր մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան) 4-րդ նստաշրջանին: Շարունակելով խօսքս շնորհակալութիւն եմ յայտնում Խորհրդարանի նախագահ պարոն Արմէն Տէր-Սարգսեանին այս նստաշրջանը անցկացումը նախաձեռնելու եւ մեր կատարուած աշխատանքները ներկայացնելու հնարաւորութիւնը ընձեռելու համար: Այս տարուայ կատարած աշխատանքներից ուզում եմ առանձնացնել Սամուել Մհերեանի հետ Արեւմտեան Հայաստան այցելութիւնը, որտեղ առիթ ունեցանք ծանօթանալու եւ կապեր հաստատելու մեր հայրենակիցների հետ:
Ֆինանսական միջոցների սղութեան պատճառով այս տարի չյաջողուեց առաջընթաց գրանցել պարաօլիմպիկ խաղերի կազմակերպման ոլորտում, բայց յոյս ունենք, որ գալիք տարում կը լրացնենք այդ բացը:
Ցանկանում եմ որ Աստուած էլ աւելի զօրացնի մեր հաւատքը առկայ մարտահրաւէրներին դիմակայելու եւ դրանք յաղթահարելու համար:
Շնորհաւորում եմ բոլորիդ եկող Նոր տարին եւ Սուրբ ծնունդը:
Շնորհակալութիւն
Վարդան Կալամկերեան,
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր
17.12.2016