Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի յարգելի մասնակիցնէր,
Յարգելի Տիկնայք եւ Պարոնայք, Ողջունում եմ բոլորիդ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի (խորհրդարանի) 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի կապակցութեամբ: Եւ իմ Խորին շնորհակալութիւնն եմ յայտնում բոլորիցդ որ հնարաւորութիւն ընձեռնեցիք ինձ ելոյթ ունենալու եւ ներկայացնելու Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի 2016 թուականի իրականացրած աշխատանքներն ու իրական իրավիճակը այսօր Ջավախքում:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մաս կազմող Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը ներկայացնում է 2016 թուականի ընթացքում իր կատարած աշխատանքները, որոնք կրում են իր մէջ տարբեր բնոյթներ եւ դրանք բաղկացած են 2 կէտերով:
- Քարոզչական
- Իրավիճակն այսօր Ջավախքում
- Քարոզչական աշխատանքներ
Քարոզչական աշխատանքներ են տարւում տարբեր ձեւաչափերով եւ ուղղութիւններով:
Հիմնական աշխատանքները կատարւում են երիտասարդութեայն շրջանակներում:
Հաշուի առնելով այն փաստը, որ, ապագան ՀԱՅ երիտասարդի ձեռքում է, եւ մենք պարտաւորւում ենք ու պատասխանատուութիւն ենք կրում ներկայ երիտասարդութեան եւ ապագայ սերնդի առջեւ: Չնայած այդ ամէնին, մեր աշխատանքների ընթացքում ի յայտ են գալիս տարբեր խոչնդոտներ եւ տարբեր խնդիրներ: Սակայն այդ ամէնը մեզ չի յուսաթափում, այլ, հակառակը, ջանասիրաբար եւ հպարտօրէն միասնական ջանքերի շնօրհիւ, կամաց կամաց բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժւում:
Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի նպատակն է: Ստեղծել, համախմբուածութիւն, համերաշխութիւն, միաբանութեան հիմքեր, եւ այս խորագրի շուրջ յանուն այսօրուայ եւ ապագայի հզօր հայրենիքի հիմքը արմատապէս խորացնել ինչպէս Ջավախքահայութեան այնպէս ել ողջ, տարագիր հայութեան շրջանակներում:
Այս բոլոր աշխատանքները կատարւում են ոչ միայն Ջավախքում, այլ նաեւ Աեւելեան Հայաստանի Հանրապետութիւնում եւ Ռուսաստանի Դաշնութիւնում:
Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրը, իր մասնակցութիւնը ունեցաւ հոկտեմբերի 22 ին Սամուել Մհերեանի կազմակերպած միջոցառմանը «Տունդարձի Ճամբան» ֆիլմի ցուցադրմանը, Ռուսաստանի դաշնութեան Օբնինսկ քաղաքում:
Ֆիլմի ցուցադրմանը մասնակցում էին 160 եւ աւելի հայեր, որոնք ապրում էին Օբնինսկ քաղաքում: Անհատական զրոյցների ժամանակ մենք քարոզչական աշխատանքներ էինք կատարում թէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան եւ թէ Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Գաղափարների ու Գործունէութեան մասին, տարբեր միջոցառումների ընթացքում ներկայացնելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը, եւ Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը, Արեւմտեան Հայաստանի Հայութեան եւ Արեւմտեան Հայաստանի Իրաւունքների Պաշտպանութեան
Իրաւական-քազաքական փաթեթը:
Ջավախքի Հայերի Ազգային խորհրդը իր երկամեայ քրտնաջան աշխատանքնէի շնորհիւ կարողացել է վաստակել յարգանք եւ պատիւ, Հայ հասարակութեան շարքերում, եւ ընդգրկել իր գաղափարների շուրջ տարբեր տարիքի անձանց:
Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը իր մասնակցութիւնն ունեցաւ Արցախի ինքնապաշտպանութեանը, Ապրիլ-մայիս ամիսներին: Եւ այս հարցում իրենց աջակցութիւնն ունեցան, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Յարգարժան Պարոն Արմէնակ Աբրահամէանը, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Յարգարժան Տիգրան Փաշաբեզեանը, Ազգային ժողովի Պատգամաւորներ Յարգարժան Պարոնայք, Սամուել Մհերեանը, Վարդան Քալամքերեանը, Արտեօմ Շահնազարեանը, Հայկ Յարութիւնեանը:
Որտեղ նոյնպէս կատարւում եր աշխատանքներ, ներկայացւում եր Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը եւ Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը:
- Այսօր իրավիճակը Ջավախքում
Ինչպէս գիտնէք բոլորս, Ջավախքի խնդիրները մնում են նոյնը, ինչպէս եւ եղել են միշտ, Հայոց լեզուի, ազգային ինքնութեան, պատմութեան, մշակոյթի պահպանումը, ազգային դաստիարակութեան իրականացումը: Ըստ այդմ կարեւորութիւն է ստանում սերունդների լրացուցիչ կրթութեան, դաստիարակութեան կազմակերպումը տարբեր միջոցառումների միջոցով:
2016թ․ ընթացքում բազմաթիւ խոչնդոտներ է ունեցել Հայ ազգը, իր իսկ սեփական հողի վրայ, խնդիրներ են ծագել, ինչպէս ֆիզիկական, այնպէս ել բարոյական ու հոգեպէս:
Վերջին 5 տարիների ընթացքում, աւելի քիչ, թուրք ադրբեջանական կազմակերպութիւննէր եւ անհատներ են ներթափանցել Ջավախք քան 2016թ․-ին:
Այս տարի թուրք ադրբեջանական անհատներն ու կազմակերպութիւնները ազատօրէն են գործում Ջավախքի ողջ տարածաշրջանում, քան երբեւիցէ, իսկ հայը չի կարողանում իր տանջանքը եւ քրտինքը հանգիստ վայելել իր սեփական հողի վրայ:
Ցաւալին այն է որ Ջավախքը հետզհետէ արժանանում է Նախիջեւանի Ճակատագրին:
Դէպի Ջավախք շարունակւում է արգելափակուել հայկական գիր գրականութեան ներմուծումը, ակտիւօրէն բազմանում են ճնշումները, տարբեր պատճառներով, հեռացւում են աշխատանքից հայ մասնագէտներ: Օրէցօր ակտիւօրէն փոփոխւում են ղեկավար մարմինները, հայերի փոխարէն վրացիներն են տնօրինում բոլոր պետական կառոյցներում: Անգամ հայկական դպրոցների տնօրէններն են վրացիներ, որոնք բացարձակապէս չեն տիրապետում հայոց լեզուին:
Ջավախքի Հայերի Ազգային խորհուրդը իր կատարած աշխատանքների ընթացքում եկել է հետեւեալ համոզմունքի, տեսնելով այս բոլօր իրադարձութիւնները, պետական իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, հակահայ քարոզչութիւնն ու թուրք ադրբեջանական մարմինների ներթափանցման ծրագրերը դէպի Ջավախք, գիր գրականութեան ոչնչացումը կրթական համակարգից, առաջարկում է, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան իշխանական մարմիններին, ելքեր գտնել այս բոլոր խնդիրներին դիմակայելու եւ լուծելու համար:
Քանզի ժամանակը քիչ է եւ վտանգները մեծ:
Եթէ չենք ուզում կորցնել նաեւ Ջավախքը, ինչպէս միւս հայկական տարածաշրջանները:
Յարգելի Տիկնայք եւ Պարոնայք
Այսքանով աւարտում եմ համառօտ կազմուած ելոյթս, Հաւատացած եղէք որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի հայութիւնը կը հասնի իր առջեւ դրուած բոլոր նպատակներին միասնական ուժով եւ հզօր կամքի գոյութեամբ:
ՄԵՆՔ ՀԶՕՐ ԵՆՔ եւ ՄԵԾ ՈՒԺ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:
Շնորհակալութիւն ուշադրութեան համար:
Խորին յարգանքներով`
Աղուան Տօնականեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամաւոր
Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Նախագահ
17.12.2016 թ.