Category: Նորություններ

Գումարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը

Սույն թ.-ի դեկտեմբերի 17-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրման օրը, գումարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչպես նաեւ զեկույցով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը հանդես է եկել Խորհրդարանի 2016 թ. …

Continue reading

Ստեղծվել Է «Շվեդիայի Հայերի Միությունը»

2016 թ. նոյեմբերի 22-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Շվեդիայի Թագավորությունում ապրող հայերի կյանքում, երկրի լիազոր մարմինը պաշտոնապես գրանցել է նոր հայկական կազմակերպություն՝ «Շվեդիայի Հայերի Միությունը»: Հենց այն նույն օրը, երբ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը հայ ժողովրդի համար ընդունել է ճակատագրական որոշում՝ կայացրել Իրավարար վճիռ Թուրքիայի եւ Հայաստան պետության միջեւ …

Continue reading

«ԽՆՈՒՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՕԲՆԻՆՍԿ ԵՒ ՏՎԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

«Խնուս» Մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Այբ Քէ» գրքի շնորհանդեսը 2016 թ. հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում «Արաքս» կրթամշակութային կենտրոնն իր հյուրընկալ դռներն էր բացել «Խնուս» մշակութային հիմնադրամի առջեւ, որտեղ դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճում տեղի ունեցավ հիմնադրամի տնօրեն՝ Սամվել Մհերյանի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը: …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ընդունել եւ ճանաչել է «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի Կոնվենցիան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ընդունել եւ ճանաչել է «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի Կոնվենցիան  (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ   Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է, որ՝   համաձայն՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 13 հունվար 1918 թ., Դաշնակից Տերությունների Գերագույն …

Continue reading

Օ Ր Ե Ն Ք «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), ստորագրված 26.12.1933 թ.

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը  «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան  (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին

Continue reading

Օ Ր Ե Ն Ք «Ծովային Իրավունքի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան ճանաչելու, դրան միանալու եւ վավերացնելու մասին, ստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը  «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան ճանաչելու, դրան միանալու եւ վավերացնելու մասին, ստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում, եւ 29 հուլիսի 1994 թ. համաձայնության «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ»

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Ծովային Իրավունքի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է, որ՝   ղեկավարվելով ծովային իրավունքին վերաբերող բոլոր հարցերը փոխըմբռնման եւ համագործակցության ոգով կարգավորելու ցանկությամբ, գիտակցելով, որ ծովային տարածության հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են եւ պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, ճանաչելով սույն Կոնվենցիայի միջոցով հաստատելու եւ իրապես արժեւորելու բոլոր պետությունների ինքնիշխանության ցանկությունը, այնպիսի մի իրավական ռեժիմ սահմանելու ծովերի ու …

Continue reading

Օ Ր Ե Ն Ք «Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մասին», ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մագին, ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Սեւրի խաղաղության պայմանագիրը

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է.   նկատի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագիրը՝ խաղաղության պայմանագիր է, հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրի ստորագրումից ի վեր Մերձավոր Արեւելքում չեն դադարում զինյալ հակամարտությունները, հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրի վավերացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման, հաշվի առնելով, որ Սեւրի …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության եւ նրա հրահրիչների, աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը հանգեցրել է Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում իրավիճակի կտրուկ սրացման եւ գերաճած ռազմական առճակատման,

Continue reading