Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է. ՀԱՀԳԲ-ի «Վան» գործողության 35-ամյակին ընդառաջ – 24 Սեպտեմբեր 1981 թ. ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Երեքշաբթի, 24-ը հունվարի 1984 թ.

ՆԱԽԱԳԱՀ – Մեղադրյալնե’ր, ոտքի’:

(Ամբողջ սրահը ոտքի է կանգնում: Նախագահը խնդրում է, որ ժողովուրդը նստի, բայց դահլիճում ներկա հայերը բղավում են, որ իրենք ազգովի մեղադրյալ են 🙂

Գյուզելյան Գեւո’րգ, դուք ծնվել եք 1960 թվականի հունիսի 6-ին, դեպքի ժամանակ եղել եք 21 տարեկան, այժմ 23 եք:

Բասմաջյան Արա’մ, դուք ծնվել եք 1960 թվականի մարտի 25-ին, դեպքի ժամանակ նույնպես եղել եք 21 տարեկան, այժմ 23 եք:

Սիսլյան Վազգե’ն, դուք ծնվել եք 1956 թվականի հոկտեմբերի 20-ին, դեպքի ժամանակ եղել եք 24 տարեկան, այժմ 27 եք:

Ջուլֆայան Հակո’բ, ծնվել է 1960 թվականի ապրիլի 24-ին: Դեպքի ժամանակ եղել եք 21 տարեկան, այժմ 23 եք …

Եթե արագ եմ խոսում, կարող եք ասել … Ձեզնից ոչ մեկը դատաիրավաբանական նախադեպ չունի, դուք երբեւէ դատապարտված չեք եղել , այս գործի կապակցությամբ ձերբակալվել եք 1981 թվականի սեպտեմբերի 28-ին, այսինքն այսօր լրանում է ձեր նախնական կալանքի երկրորդ տարվա երրորդ ամսվա 25-րդ օրը: Չորսդ էլ կալանված եք մոտ հիսուն հոգու պատանդ վերցնելու հանցանքի համար, որը, եւ այս հանգամանքը առանձնահատուկ է նշվում նախնական եզրակացությունում, ուղեկցվել է մահվան սպառնալիքով: Բացի դրանից, չորսդ էլ մեղադրվում եք անօրինական զենք, առաջին կարգի ռազմամթերք, պայթուցիկներ, ռումբեր կրելու համար:

Գյուզելյա’ն, դուք մեղադրվում եք նաեւ հսկիչ-պահապան էոզենի կանխամտածված սպանության եւ բռնությամբ, զենքի գործադրումով այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ավելի քան ութը օրվա անկարության են հասցրել պարոն Բալթաօղլուին:

Սիսլյա’ն, բացի դրանից, դուք մեղադրվում եք պարոն Բլոնդե Բեռնարի դեմ կանխամտածված սպանության փորձ կատարելու, իսկ դո’ւք, Ջուլֆայա’ն, պարոն Ինալ Կայայի նկատմամբ կանխամտածված սպանության փորձ կատարելու համար:

Հենց որ այս ատյանը ձեր մեղադրանքները հաստատի, դուք ցմահ բանտարգելության կդատապարտվեք, եթե, ի հարկե, ի հայտ չգան հանցանքը մեղմացնող հանգամանքներ: Ինչպես երեւի հասկացաք, այսօրվա նիստում մենք անդրադառնալու ենք ձեր կենսագրության մանրամասներին, վաղը լսելու ենք նրանց, ովքեր առնչվում են դեպքին:

Նախքան խոսքը պարոն Գյուզելյանին տալը, ես չորսիդ էլ ուզում եմ երկու հարց ուղղել: Գործին ծանոթանալիս զգացվում է, որ մասնավորապես այն ամենի կապակցությամբ, ինչ առնչվում է ձեր անձնականին, անցած կյանքին, երիտասարդությանը, մանկությանն ու պատանեկությանը, վերջիվերջո շատ քիչ բան եք պատմել: Գործն ընթերցելիս `այն տպավորությունն է ստեղծվում, որ դուք չեք ուզել պատասխանել քննիչի հարցերին:

Ես նախ `ցանկանում եմ պարզել, թե ինչու եք նման դիրք գրավել, եւ հետո` այսօր տրամադրված եք դատական ​​ատյանում փոքր-ինչ հանգամանորեն խոսել ձեր անցյալի, մանկության, գործունեության եւ այլնի մասին:

Պարոն Գյուզելյա’ն, համաձայն եք այն դիտարկման հետ, որ դուք խուսափել եք շատ բան ասել:

ԳՅՈՒԶԵԼՅԱՆ – Այո’, համաձայն եմ:

ՆԱԽԱԳԱՀ – Այժմ մտադիր եք ավելի հանգամանալից լինել, մանրամասները փոքր-ինչ մեզ լուսաբանել:

(Չորս մեղադրյալները համաձայնվում են 🙂

ՆԱԽԱԳԱՀ – Երկրորդ նախնական հարցը, մենք կուզեինք իմանալ նաեւ, թե ինչպես եք ծանոթացել իրար հետ, երկար ժամանակ եք միմյանց ճանաչում: Բոլորդ էլ Լիբանանում եք ապրում: Ինչ պարագաներում եք մտերմացել: Թե ձեզ միմյանց ներկայացրել են Փարիզ գալուց քիչ առաջ:

ԳՅՈՒԶԵԼՅԱՆ – Մենք ծանոթացել ենք գործողությունից քիչ, շատ քիչ առաջ:

ՆԱԽԱԳԱՀ – Լիբանանում ընկերություն չեք արել:

ԳՅՈՒԶԵԼՅԱՆ – Ո’չ:

ՆԱԽԱԳԱՀ – Չորսդ էլ նույնը հաստատում եք:

(Հաստատում են 🙂

ՆԱԽԱԳԱՀ – Սկսենք Գյուզելյանից: Մյուս երեքդ նստեք: Պարոն Գյուզելյա’ն, կանգնած մնացե’ք:

Եթե ​​ես ճիշտ հասկացա, դուք հիմա եք ցանկանում ձեր ու ձեր ընկերների անունից ընդհանուր հայտարարությամբ հանդես գալ: Կարող եք սկսել:

ԳՅՈՒԶԵԼՅԱՆ – Սույն հայտարարությամբ ուզում եմ մի անգամ եւս լիովին ստանձնել 1981 թվականի սեպտեմբերի 24-ին թուրքական հյուպատոսարանը պատանդ վերցնելու պատասխանատվությունը եւ բացատրել պատճառները, որոնք դուք, պարոն նախագահ, հենց նոր ցանկացաք իմանալ:

Մենք համաձայնեցինք կատարել այդ գործողությունը, քանի որ համընկնում է Հայաստանի ազատագրության նպատակի, Հայկական հարցի լուծման մեր հայեցակարգին, մանավանդ, որ վաթսուն տարվա անարդյունք, խաղաղ ջանքերից հետո, մենք գտնում ենք, որ զինված պայքարը խնդիրը լուծելու, այն շրջափակող լռության պատը փշրելու գլխավոր միջոցն է:

Հայկական հարցը միջազգային ասպարեզում հայտնվել է 19-րդ դարի վերջից: 1894-96 թվականների ջարդերից հետո միայն, որոնց 300,000 հայ զոհ գնաց, հզոր տերությունները հանդես եկան, այսպես կոչված, ի նպաստ հայերի: Ես չեմ ուզում հայկական ջարդերի պատմական անցյալին անդրադառնալ, ցանկանում եմ կանգ առնել միայն 20-րդ դարի առաջին ցեղասպանության վրա, որի զոհն ենք եղել մենք: 1915 թվականի սկզբից օսմանյան կառավարությունը նախաձեռնեց եւ իրագործեց հայ ժողովրդին բնաջնջելու ծրագիրը: Երկու տարվա ընթացքում ավելի քան երկու միլիոն հայ բռնությամբ հեռացվեցին իրենց տներից, քաղաքներից ու գ յուղերից, որտեղ ապրում էին ավելի քան երեք հազար տարի: Այս բռնագաղթի ընթացքում օսմանյան իշխանությունների `հատուկ կազմավորած զինված ոճրախմբերը հարձակվում էին աքսորականների քարավանների վրա, որպեսզի կոտորեն, թալանեն նրանց վերջին պաշարները:

Այդպիսով հարյուր հազարավոր հայեր ջարդվեցին, կանայք առեւանգվեցին ու բռնի մահմեդականացվեցին, երեխաներ եւ ծերունիներ մորթվեցին: Հարյուր հազարավոր հայեր էլ երկար ուղու ընթացքում հոգնության, ուտելիքի եւ ջրի պակասի պատճառով, – քանի որ նրանց հաճախ մերժում էին որեւէ բան տալ, – մահացան: Եվս հարյուր հազարավոր հայեր , որոնք դիմացան ահավոր բռնագաղթին ու զինված ոճրախմբերի գրոհներին, սիրիական Դեր-Զոր անապատում մատնվեցին քաղցի, ցրտի ու վարակիչ հիվանդությունների:

1915 թվականից մինչեւ 1917-ը, երկու տարվա ընթացքում, ավելի քան մեկ ու կես միլիոն հայ կա’մ սպանվեց, կա’մ դեպի մահ քշվեց: Հայ ժողովուրդը վերացավ ու վտարվեց Հայրենիքից: Արեւմտահայաստանն իր բուն բնակիչներից պարպվեց, եւ միայն մի քանի հարյուր հազար հայ կարողացավ խույս տալ սպանդից, ապաստանել Արեւելահայաստանում կամ Անդրկովկասում: Հայերի մնացած մասը ցրիվ եկավ աշխարհով մեկ `ստեղծելով այն, ինչը մենք այսօր կոչում ենք հայկական սփյուռք:

Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որի զոհերն ենք նաեւ մենք, ո’չ Թուրքիան եւ ո’չ էլ միջազգային կազմակերպությունները մինչեւ հիմա չեն ընդունել: Աշխարհը այս խնդրի շուրջ շարունակում է լռություն պահպանել: Ոճրագործները երբեք չեն դատապարտվել, զոհերին չեն լսել, որովհետեւ մեր ձայնը մեղմ Է հնչել, տնտեսական ու ռազմավարական ճիչերը ավելի են արժեքավորվել, քան տառապանքի տնքոցները:

Բայց Հայկական հարցը միայն ցեղասպանության ընդունումը չէ: Այն գլխավորապես տարածքային իրավունքների հարց է, այսինքն, հայ ժողովրդի `թուրքերի կողմից բռնազավթված Հայաստանը վերադառնալու, ինչպես նաեւ ինքնորոշվելու, հայկական անկախ պետություն հիմնելու հարց:

Տարածքային իրավունքները մեր պատմական իրավունքներն են, որովհետեւ հայ ժողովուրդը այդ հողի վրա ապրել է երեք հազար տարի: Աշխարհի `թուրքերի, գրաված այդ անկյունը ամբողջ հայ ժողովրդի բնօրրանն է, սփյուռքի երեք միլիոն, Խորհրդային Հայաստանի այն հայերի հայրենիքը, որոնք ծագումով Արեւմտահայաստանից են:

Հայկական հարցը մի ուրիշ `շատ կարեւոր բնույթ էլ ունի, որն առնչվում է սփյուռքի երեք միլիոն հայությանը: Այս հայերը այժմ այնպիսի ծայրահեղ խնդիրների առջեւ են կանգնած, որոնք անհապաղ լուծում են պահանջում Սփյուռքում, հայ համայնքներին ամենուր` այն միջավայրում, որտեղ ապրում են, սպառնում է ձուլումը : Հայերն իրենց հաստատված երկրներում պետք է դիմագրավեն նաեւ քաղաքական, տնտեսական, ընկերային դժվարություններ, առանց անտեսելու այն կարեւոր իրողությունը, որ հայ են: Նսեմացումը, հալածանքը, ձուլումը, ճնշումները շարունակվում են:

Սրանք են մեր ներկա, դժվարին խնդիրները, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:

Ուրեմն Հայկական հարցը, նախ եւ առաջ, հայ ժողովրդի տարածքային օրինական իրավունքի, ինչպես նաեւ թուրքերի բռնագրաված Հայաստանը վերադառնալու իրավասության հարցն է: Դա անհետաձգելի անհրաժեշտություն է սփյուռքի հայերի համար:

Երկրորդը `ցեղասպանության ընդունումն ու հատուցումն է:

Ահա’ Հայկական հարցի խիստ թռուցիկ բացատրությունը: Այժմ փոքր-ինչ անդրադառնանք այն ամենին, ինչ արվել է խնդիրը լուծելու կամ գոնե արծարծելու համար:

1915-ից ի վեր մենք հավատացել ենք արդարությանն ու մեծ տերությունների խոստումներին: Վաթսուն տարի շարունակ գործադրել ենք հնարավոր բոլոր խաղաղ միջոցները, եւ չնայած մեր դատը պաշտպանելու հավաստիացումներին, համոզվել ենք, որ Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում:

Հայկական ցեղասպանության հիսնամյակի ոգեկոչմանը մենք զգացինք, որ ոչ միայն մի ճկույթաչափ անգամ չենք առաջացել արդարության ճանապարհին, այլ ընդհակառակը `հետքայլ ենք կատարել: Բայց հայ ժողովուրդը հեշտությամբ հուսահատվողներից չէ: Ահա’ թե ինչու հաջորդ տասնամյակի ընթացքում, 1965-ից մինչեւ 1975-ը մենք բազմապատկել ենք մեր խաղաղ ջանքերը, եւ նորից դիմել ենք շահագրգիռ գլխավոր կողմին `Թուրքիային, մեծ տերություններին, ՄԱԿ-ին, դարձյալ հուշագրեր ենք հղել, փաստաթղթեր պատրաստել: Միջազգային իրավունքի մասնագետները հարցը հարուցել են իրավական առումով, աշխարհի բոլոր ա նկյուններում ցույցեր են կազմակերպվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր: Պաշտոնական պատվիրակությունները խնդիրը հասցրել են միջազգային կազմակերպություններին, հանրային կարծիքը լուսաբանելու համար տասնյակ գրքեր են գրվել: Մի խոսքով `հնարավոր խաղաղ միջոցները սպառվել են:

1975-ը հանրագումարային մի նոր տարի եղավ: Դարձյալ անարդյունք `բոլոր ջանքերն ի զուր անցան, Թուրքիան շարունակում էր նույնիսկ Հայկական հարցի գոյությունը անտեսել, իսկ մնացած աշխարհը չէր ուզում լսել ո’չ Հայաստանի, ո’չ էլ հայերի մասին:

Աշխարհի վերաբերմունքը մեր ճակատագրի նկատմամբ խիստ հստակ էր `մասնավորապես Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովի 30-րդ հոդվածը կրճատվելուց հետո, որը մի քանի տողով հայկական ջարդերը հիշատակում էր որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: Բոլոր միջոցները գործադրելուց հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ զինված պայքարը մեր օավոր միջոցն է,

Այսօր, մոռանալով թուրքական ֆաշիստական ​​պետության ահաբեկչությունը, մե’զ են մեղադրում ահաբեկչության մեջ: Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երեկ ահաբեկիչներ համարվողներից ոմանք այժմ կուռքեր են, նախարարներ եւ նույնիսկ պետությունների ղեկավարներ: Տվյալ անձինք ահաբեկիչ են, թե պայքարող մարտիկ `որոշվում է նրանց հաղթանակով կամ պարտությամբ:

Մինչեւ հիմա թուրքերը վստահ են եղել, որ ոչ ոք իրենցից հաշիվ չի պահանջի: Ահա’ թե ինչու առանց վարանելու կոտորեցին հայերին եւ վտարեցին դարավոր հայրենիքից: Եթե դա տեղի է ունեցել վաթսունինը տարի առաջ, ապա ոչ այնքան վաղուց թուրքերը բռնագրավել են Կիպրոսը, ներխուժել, ջարդել են Իրաքի քրդերին: Այսօր, ճիշտ է, հայերը տառապում են, բայց այդ նույն ֆաշիստական ​​պետության պատճառով տառապում են նաեւ կիպրացիները, քրդերը, նույնիսկ ինքը `թուրք ժողովուրդը, եւ ցավալին այն է, որ ժողովրդավարական, մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող երկրները ամեն տարի Թուրքիային միլիար դավոր դոլարների հասնող տնտեսական, ռազմական օգնություն են ցույց տալիս:

Ես ուզում եմ վերադառնալ մեր գործունեությանը: Գրոհելով ու գրավելով հյուպատոսարանը, մենք ուղղակի հարձակվել ենք Թուրքիայի ֆաշիստական ​​կառավարության վրա `իր իսկ տարածքում: Ավելին, հյուպատոսարանը թուրքական գաղտնի ծառայության կենտրոն էր, որը գործում էր այն հայերի, քրդերի եւ նույնիսկ Եվրոպա տարագրված ձախակողմյան թուրքերի դեմ, որոնց Թուրքիայի ֆաշիստական ​​կառավարությունը բացահայտ չէր կարող վնասել:

Մի այլ պատճառ, մեր պայքարի սկզբնավորումից ի վեր մենք երբեք չէինք կարողացել թուրքական կառավարությանը որեւէ չեզոք երկրի դատարան քարշ տալ, որովհետեւ Թուրքիան անընդհատ քողարկվում էր քաղաքացիական հայցապնդմամբ, որը միշտ պաշտպանում էր այս կամ այն ​​դիվանագետին, մանավանդ որ գործողությունները կատարվում էին տարբեր երկրներում: Բայց այժմ թուրքերը ստիպված են մեզ պատասխանել, որովհետեւ ամեն ինչ տեղի է ունեցել իրենց տարածքում: ճիշտ է, այն վայելում է Ֆրանսիայի հովանավորությունը, բայց անկախ է, քանի որ բացի ֆրանսիականից, սեփական պաշտպանություն էլ ունի: Ու չնա յած մենք գրոհել ենք հյուպատոսարանի վրա, շենքը պաշտպանող ֆրանսիական ուժերին չենք դիպել: Մենք մեր զենքն ուղղել ենք թուրք ոստիկանների դեմ, որոնք նույնպես զինված են եղել:

Ահա’ այն ամենը, ինչի համար դիմել ենք այդ քայլին: Մենք սպանելու չէինք եկել, բայց մեր ոչ մի արածի համար չենք զղջում: Մենք կատարել ենք մեր պարտականության մի մասը միայն, մենք դեռ շատ անելիքներ ունենք, որովհետեւ մեր Հայրենիքը դեռ ազատագրված չէ թուրքական լծից, որովհետեւ հայերը դեռեւս չեն վերագտել իրենց ճշգրիտ ինքնությունը, արդարությունը վերադարձված չէ այն ժողովրդին, որը երկար տառապել է:

Ամբողջ մարդկության առջեւ մենք `հայ մարտիկներս, երդվել ենք զինվորագրվել մեր ազգային դատին, արդարության վերականգնմանը, եւ այժմ հավաստում ենք երդմանը հավատարիմ մնալու մեր վճռականությունը: Ահա’ բոլորը:

ԹԱՐԳՄԱՆ ԻՉ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 − 12 =