Լյուդմիլա Բալայանի հիշատակին

Խորապես ցավակցում ենք մեր ընկերոջն ու գործընկերոջը` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Մոսկվայի «Հյուսիսափայլ» թերթի գլխավոր խմբագիր Դավիթ Բալայանին, նրա կնոջ` Լյուդմիլա Բալայանի, նրա կյանքի ընկերոջ ու զինակցի մահվան կապակցությամբ:

Մեր շատ սիրելի ու հարգելի Դավիթ.

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ձեւավորման ողջ գործընթացում մենք միասին ենք եղել, միասին հաղթահարել բոլոր դժվարությունները:
Քեզ համար այս ծանր պահին ուզում ենք հիշեցնել ու հավաստիացնել, որ այսօր էլ մենք միասին ենք, որ այսօր էլ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն ու պատգամավորները, քաղաքացիներ, համակիրներն ու «Հյուսիսափայլի» բազմահազար ընթերցողները քեզ հետ են ու քո ընտանիքի, հարազատների` միասնաբար հաղթահարելու այս ծանր փորձությունը նույնպես:

Աստված հոգին լուսավորի, մխիթարություն տա ապրողներին եւ մեր պայքարը հաջողությամբ շարունակելու կամք ու վճռականություն պարգեւի բոլորիս:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

23.04.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 + nineteen =